Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով նախագահականին կից կգործի կիբերանվտանգության վարչություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ վարչությունը կիբերանվտանգությունն ապահովելու նպատակով կսահմանի քաղաքականություն և ռազմավարություն, կմշակի ծրագրեր ու կիրականացնի կիբերանվտանգության իրազեկում։ Վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։

Նշվում է նաև, որ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031