Ալիևն անթույլատրելի է համարել օտարերկրյա ուժերի ներգրավումը տարածաշրջան

Իլհամ Ալիևը հանդես է գալիս տարածաշրջանային պետությունների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծման օգտին և անթույլատրելի է համարում տարածաշրջան օտարերկրյա ուժերի ներգրավումը: Այդ մասին Ալիևն ասել է այցով Բաքու ժամանած Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հունվարի 8-ին կայացած հանդիպման ժամանակ:

• Անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությանը և Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափին:

• Մտքեր են փոխանակել «Արազի միջանցք» նախագծի և Արազ գետի վրա կամուրջների և ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ: Նշվել է, որ այդ նախագիծը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանային տրանսպորտի զարգացման համար։

• Քննարկվել են Արազ գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման և Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի միջև էլեկտրահաղորդման գծերի միավորման նախագծերը:

Կարդացեք նաև

Ըստ Բաքվի ԶԼՄ-ների՝ Ահմադիանն ընդգծել է Ադրբեջանի և Իրանի միջև մշակութային, պատմական, կրոնական և քաղաքակրթական հարաբերությունների սերտությունը, նաև շնորհավորել է Ադրբեջանին օկուպացիայից տարածքների ազատագրման և տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության լիակատար վերականգնման կապակցությամբ:

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս