Ի՞նչ նպատակով է Թուրքիան Կոսովոյում ռազմական գործարան կառուցում
Ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են պայմանագիր կնքել թուրքական Makineve Kimya Endüstrisi (MKE) ընկերության հետ՝ զինամթերքի և անօդաչու սարքերի արտադրության գործարան կառուցելու համար։
Առաջին փուլում, որը նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում, կսկսվի 5,56 և 7,62 մմ տրամաչափի պարկուճների արտադրությունը։
Պայմանագրով նախատեսվում է նաև ստեղծել անօդաչու թռչող սարքերի մշակման լաբորատորիա։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ լաբորատորիան կկենտրոնանա սեփական FPV անօդաչու թռչող սարքերի ստեղծման վրա, որոնք կարող են օգտագործվել մարտական գործողություններում։
Ըստ մասնագետների՝ այս նախագծով Թուրքիան կամրապնդի ռազմական իր համագործակցությունը և կընդլայնի իր ներկայությունը տարածաշրջանում։