Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է Mehr- ը:
Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, դասախոս, պ․գ․թ․, Էհսան Մովահեդիանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադարձավ Ադրբեջանին «անխոչընդոտ ճանապարհ» տրամադրելու Փաշինյանի պատրաստակամությանը՝ ընդգծելով, որ եթե առանց ստուգումների, առանց մաքսային վերահսկողության ապրանք տեղափոխվի Հայաստանի տարածքով, ապա դա ամբողջովին սխալ մոտեցում է:
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն սխալ քայլեր ձեռնարկի, ապա հակաքայլերը վճռական կլինեն։
Նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին Ալիևը հայտարարել էր, որ 300.000 ադրբեջանցիներ դիմել են ՀՀ կառավարությանը վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ դեռ ՀՀ իշխանությունների պատասխանին են սպասում։
Ամերիկայի Միացյալ Նահանգները չէր կարող Իրանին հետ պահել միջուկային զենք ստեղծելուց, եթե Թեհրանն իսկապես ցանկանար։
«Այս պարագայում Սյունիքի հայաթափում է ստացվում, դուք՝ հայերդ, ի՞նչ է, լավ չեք ճանաչո՞ւմ Թուրքիայի մտածելակերպը։ Իրանի համար այս հարցը կարմիր գիծ է, որը որևէ դեպքում չի փոխվելու։ Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհ տալուց առաջ Հայաստանի իշխանությունը պետք է այդ ճանապարհի նշանակությունը շատ մանրամասն ուսումնասիրի. Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական տեղն ու դիրքը տարբերվում են մյուս ճանապարհներից։ Դա՛ է պետք հասկանալ»։
Տուսկը հայտարարել է, որ Վարշավան աջակցում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, և ցանկանում է, որ Թուրքիան դառնա միության անդամ։
Փաշինյանը մի օր հեռանալու է իր պաշտոնից, բայց այն վնասը, որը նա հասցնում է Հայաստանին և հայ ժողովրդին, կտևի տասնամյակներ։ Այդ իսկ պատճառով, որքան շուտ նա հրաժարական տա, այնքան ավելի լավ Հայաստանի համար։
«ՀՀ-ն հայտնել է իր մոտեցումը ադրբեջանական 12-րդ խմբագրման վերաբերյալ»,-այս մասին այսօր Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում ՀՀ մոտեցման վերաբերյալ լրագրողի հարցին։
ՀՀ փոխարտգործնախարար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ թուրքական «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից թուրքական ԶԼՄ-ների համար կազմակերպված մեդիատուրի շրջանակներում Հայաստանում գտնվող թուրք լրագրող Բարչըն Յինանչը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների և տարածաշրջանի վրա դրանց ազդեցության վերաբերյալ։
ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա Մադլեն Ասրյանը ցավով է հետևում Բաքվում ընթացող շինծու դատավարությանը, առավել մեծ ցավով է նայում այն լուսանկարները, որոնցում հայ պատանդները, գերիները հյուծված տեսք ունեն։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանի պետական պաշտոնյաները չեն հիշատակում հայ պատանդների կամ Արցախի մասին ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումներում։
Առանց Արցախի՝ չի լինելու Հայաստան, թշնամին Արցախով չի բավարարվի, և երբ մենք համաձայնեցինք Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, այնտեղ հայեր չմնացին, Արցախը բռնազավթվեց և հայաթափվեց։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի և ևս երեք երկրների խնդրանքն՝ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փակ նիստ Իրանում ուրանի հարստացման տեմպերի աճի քննարկման նպատակով։
Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել նման դեպք, որ Հայաստանի պետական բյուջեի հաշվին գումար ծախսվի թուրքերի համար։
Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։
Իսկ դա լինելու է թուղթ, որով Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզի վրա դառնալու է թուրք-ադրբեջանական backyard՝ հետնաբակ կամ, թերևս ավելի ճիշտ է գրել, խորդանոց։
Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանաել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
Ադրբեջանն ագրեսիվ արշավ է սկսել. դրանք արվում են հնարավոր գործողություններից առաջ՝ տրամադրություններ ու արձագանքներ ստուգելու նպատակով
Այսօր Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։
Խնդրում եմ ընդունեք իմ՝ Միացյալ Թագավորությունում Հայոց Եկեղեցու Առաջնորդիս, երախտագիտությունը, այս անորոշ ժամանակներում Եվրոպայում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ձեր աննկուն ջանքերի համար: Մեր աղոթքներն ուղղված են Ձեզ և բոլոր նրանց, ովքեր անխոնջաբար աշխատում են վերջ տալ պատերազմին:
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում, այս մասին նշված է Le Figaro հեղինակավոր պարբերականի անդրադարձում։
Թուրքական «NTV» հեռուստաալիքը հրապարակել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ արված ռեպորտաժը։
Christian Newswire-ում հրապարակվել է Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդների նամակը, որով նրանք դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 23 հայ և մեկ կրոնափոխ քրիստոնյա ադրբեջանցու ազատ արձակման ուղղությամբ հրատապ ու վճռական քայլեր ձեռնարկելու խնդրանքով:
Հունվարի 31-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ը Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել արցախահայության վերադարձի վերաբերյալ Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևի մասին։
Մարտի 11-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին վերագրվող գործի քննությունը։
Մարտի 9-ից քամին անապատային փոշի է բերում Վրաստան, և այդ գործընթացը կշարունակվի ևս մի քանի օր։ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վարչության պետի տեղակալ Նոե Մեգրելիշվիլին վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ անապատային փոշու հետևանքով օդում պինդ մասնիկների քանակն ավելացել է, որոշ դեպքերում երկու անգամ գերազանցում է բավարար նորմայից։ Մասնագետի […]
Թուրքիայում գործող «ASAL» հետազոտական ընկերությունը փետրվարի 15-22-ն ընկած ժամանակահատվածում երկրի 26 նահանգներում անցկացրել է տնտեսության վերաբերյալ սոցհարցում: Հարցմանը մասնակցել է 2000 մարդ և նրանք պատասխանել են, թե «Ո՞րն է Թուրքիայի տնտեսության ամենակարևոր խնդիրը» հարցին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։