Հունվարի 16-ին ՀՀ արտգործնախարարությունից հայտնել էին, որ նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «եվրաեռյակի» ներկայացուցիչների հետ Իրանի բանակցությունների ժամանակ իրանցի դիվանագետները նախազգուշացրել են եվրոպացիներին Միջուկային զենքի չտարածման պայմանագրից Թեհրանի դուրս գալու և միջուկային դոկտրինը փոխելու հնարավորության մասին, եթե Արևմուտքը գործարկի snapback ընթացակարգը։
Միջազգային իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ նույնպես հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Արտաքին գործերի նախարարության ղեկավարն ընդգծել է, որ չի ցանկանա մեկնաբանել Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։
Ի տարբերություն բակտերիալ թոքաբորբի՝ այն զգայուն չէ հակաբիոտիկների նկատմամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը, ասաց, որ Ադրբեջանը ցանկանում է նոր քաղաքական և քարոզչական «քեյսեր» ստանալ, որոնք հետո կօգտագործի Հայաստանի դեմ։
«Վրացական երազանք»-ի հիմնադիր, պատվավոր նախագահ, Բիձինա Իվանիշվիլիին սպասվում են նոր և ավելի կոշտ պատժամիջոցներ. օլիգարխի համար վայրկյանաչափ է միացված է, երկրի ոչ ֆորմալ կառավարիչն այժմ ընտրություն ունի, TV Pirveli հեռուստաընկերությանն ասել են տնտեսագետները:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով պարբերաբար հանդիպումներ են անցկացվում, այս գործընթացը կշարունակվի նաև այս տարի, սակայն հաջորդ հանդիպման օրը դեռ որոշված չէ։
Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։
Հունվարի 16-ին Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմածովային ուժերն ավարտել են «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) զորավարժությունը։ Այն մեկնարկել էր ընթացիկ տարվա հունվարի 7-ին:
«Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանն էական քայլեր չի ձեռնարկել՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը, կամ վերականգնելու նրանց սեփականության իրավունքները»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ այս մասին ասված է միջազգային Human Rights watch կազմակերպության՝ անցած շաբաթավերջին հրապարակած տարեկան զեկույցում։
Թուրքիան «բարձր է գնահատել Հայաստանի ցուցաբերած համագործությունն» Անկարայի հետ՝ հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Թուրքիա արտահանձնելու հարցով. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։
Թե որ կատեգորիայի բանտարկյալներին է վերաբերել ներումը, հայտարարության մեջ չի նշվում։
Վրաստանը ՀՀ-ի հետ միասին աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է։
Այս սահմանափակ պլանավորման հորիզոնի պատճառով է, որ մենք նույն չափով անպատրաստ ենք լինում թե´ կռվին, թե´ խաղաղությանը, թե´ գերեվարմանը, թե´ գերիների ազատ արձակման գործողություններին։
2024 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանը 8,5 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 1300 տոննա պիրոտեխնիկա է գնել։ Ամենաշատ պիրոտեխնիկա ներկրվել է Չինաստանից.
ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը CBS News-ին հայտարարել է, որ «ժամանակն է առանցքային որոշումներ կայացնել» Իրանի հարցում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը չի բացառել ապագայում Թեհրանի և Մոսկվայի միջև լիարժեք ռազմական համագործակցության հաստատման հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԴԱՍԵՐ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցներն են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը և քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմից հրավիրված է նախաերդմնակալության ընդունելությանը, հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին, որի ընթացքում հայտարարել է, որ «Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկն է, ինչպես Հայաստանը»։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է:
Թուրքիայում երկար տարիներ հետախուզման մեջ գտնվող հանցավոր խմբավորման պարագլուխներին Թուրքիային արտահանձնելու հետ կապված Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։
«Մեզ ասացին՝ բացեք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, դրանից հետո Լաչինն էլ կբացվի։ Մենք սեպտեմբերի 18-ին բացեցինք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց»,- ասաց Արտակ Բեգլարյանը:
Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները, իրենց պահանջներին չենթարկվելու, ինչպես նաև դիմադրություն ցույց տալու համար ձերբակալել են վեց մարդու, ովքեր բողոքի ցույց են անցկացրել Թեմքայի ոստիկանական բաժանմունքի մոտ:
Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմաց, որտեղ տեղի է ունեցել Դինքի սպանությունը, այսօր, հունվարի 19–ին, Դինքի մահվան 18-րդ տարելիցն նվիրված հիշառակի միջոցառում է տեղի ունեցել։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Հայաստանում այսօր տիրող իրավիճակի, Արցախի կորստի հեռանկարն ակնհայտ էր դեռևս 2018 թվականին: Այդ ամենը հասկանալու համար ընդամենը պետք է ուսումնասիրվեին այն մարդկանց կենսագրությունները, որոնք գալիս էին իշխանության։
Հայաստանի օրվա իշխանությունների, նրանց արբանյակ քաղաքական ուժերի, հակառուսական ու արևմտամետ շրջանակների կողմից շարունակում է թիրախավորվել Հայաստանի ազգային ընդդիմությունը։ Նրանց կողմից շարունակաբար քարոզչություն է իրականացվում, որ «իշխանափոխություն հնարավորէ միայն այն դեպքում, եթե նախկին իշխանությունները և նրանց քաղաքական ուժերը չմասնակցեն քաղաքական, այդ թվում՝ ընտրական գործընթացներին»:
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ:
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին ինքնաեռ (самовар) և Ռուսաստանի ձմեռային բնապատկերը ներկայացնող կտավ է նվիրել։ Կադրերը Telegram ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։