Տեսեք. Նիկոլը Շուշին ու Հադրութը օկուպացված չի անվանում, Ադրբեջանի որեւէ սադրանքի չի պատասխանում, լռում է Արցախում գազի անջատման ու ադրբեջանական կրակոցների պայմաններում ու միայն խոսում է խաղաղության մասին։
Վրաստանում մարտի 20-25-ը տեղի կունենան Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը:
«Ես կարծում եմ, որ հրավերը բավականին դրական ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին»,- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Մենք շարունակելու ենք անվերապահ շփումները երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո անդրադարձել են հանդիպման արդյունքներին:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան ոչ թե պատժամիջոների, այլ դիվանագիտության կողմնակից է:
Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին․ այս մասին, ըստ «Սիվիլնեթի»՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «Անադոլու» գործակալության հետ զրույցում։
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը Ստամբուլում ձյան առատ տեղումների պատճառով չեղարկել է 407 չվերթ:
Ադրբեջանի կառավարությունը հումանիտար օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա:
Թուրքմենստանում բացվել են բոլոր ընտրական տեղամասերն ու մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1545-ով: Մահացել է 20 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 633 հազար 443 դեպք:
Թուրքիայի 27 նահանգում անցկացված հարցման մասնակիցներին տրվել է «Առաջիկա նախագահական ընտրություններում ձայն կտա՞ք Էրդողանին, եթե նա առաջադրվի» հարցը։ Հարցվածների 54 տոկոսը տվել է «ոչ մի դեպքում ձայն չեմ տա», 34 տոկոսը՝ «միանշանակ ձայն կտամ» պատասխանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։
«Ադրբեջանը Երասխում, Արցախում ռազմական սադրանքների է դիմում մարտավարական կարևորագույն բարձունքներ զբաղեցնելու և Արցախի վերջնական հայաթափման նպատակով։ Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանից դեպի Արցախ գազ ապահովող գազատարի պայթեցումն ու բարձրախոսով Արցախի հայկական գյուղերի բնակիչների ահաբեկումը»։
Սա այն դեպքում, որ Ադրբեջանն ուղիղ հայտարարում է, որ պրակտիկ քայլերով փորձելու է հասնել միջանցքի կյանքի կոչմանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն է:
Խալաֆովի խոսքով, հիմնական առաջնահերթությունը կոմունիկացիաների վերականգնումն է, այդ թվում՝ դեպի Նախիջևան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Արցախում տեղի ունեցող վերջին 4-5 օրերի իրադարձությունները, գազամատակարարման անջատումը, ուժգնացող գնդակոծությունը, ինչպես նաև արկակործումն ուղղակի կապ ունի ուկրաինական վերջին իրադարձությունների հետ։
2018 թվականից Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարում էր, որ ինքն Արցախի Հանրապետությունից և նրա ժողովրդից մանդատ չունի՝ լուծելու ԼՂ խնդիրը և որոշելու արցախցիների ճակատագիրը:
Վրաստանում ոստիկանությունը 11 մարդ է ձերբակալել թմրահանցավորության համար, որոնցից վեցը, այդ թվում՝ մի օտարերկրացի, մեղադրվում են թմրավաճառության մեջ: Այդ մասին հաղորդում է Վրաստանի ՆԳ նախարարությունը:
Ռուսաստան-Արևմուտք այսօրվա սուր հակամարտության պայմաններում ճակատագրական սխալ կարող է լինել, եթե Արցախը աշխարհի համար ընկալվի որպես ռուս խաղաղապահներով պահվող սև խոռոչ։
Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:
Ուկրաինայի շուրջ ծավալվող դինամիկ աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Բաքուն ընդլայնում է ռազմական ագրեսիան Հայաստանի և Արցախի նկատմամբ:
«Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձը ձեռքերը վաղուց լվացել է Արցախից, առհասարակ Արցախի հայկականությունից, կարգավիճակից, ինքնորոշման իրավունքից, անվտանգությունից, իր քայլերով սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգ: Դա և՛ դեմարկացիան է, և՛ դելիմիտացիան է, և՛ խաղաղասիրության քարոզն է, և՛ թուրքի՝ 41 կմ Հայաստան մտնելն է ու դրա մասին ծպտուն չհանելն է, և՛ Սյունիքի հայկական բնակավայրերն ադրբեջանական անվանումով անվանելն է, և՛ նույնիսկ այս պահին որևէ գնահատական չտալն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում թուրքական լիրան արժեզրկվում է։ Այսօր 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 14․99-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Ադրբեջանի նախագահի Թուրքիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր:
Ադրբեջանի կողմից էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի հստակ նպատակ` հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել: «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Մարտի 10-ին Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ջո Բայդենի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի հարցը, ինչպես նաև այլ խնդիրներ: