Էրդողանն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
Մարտի 10-ին Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ջո Բայդենի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի հարցը, ինչպես նաև այլ խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանն շեշտել է, որ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակներում արտգործնախարարների մակարդակով Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման անցկացումն ինքնին «դիվանագիտական հաղթանակ» է։
Էրդողանը Բայդենին նաև հայտնել է, որ «վաղուց ժամանակն է ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները վերացնել։
Թուրքիայի ղեկավարը նաև անդրադարձել է թուրքական օդուժի կողմից օգտագործվող ամերիկյան F-16 կործանիչների արդիականացման խնդրին:
Խոսվել է նաև ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների մասին, որոնց ծրագրից Վաշինգտոնը Թուրքիային դուրս էր թողել, Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերը ձեռքբերելու համար: