Կարմիր խաչի միջնորդությամբ 11 քաղաքացի Հայաստանից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ․ Sputnik Արմենիա
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով այսօր 11 հոգի Հայաստանից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանք կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ»,– նշեց Ամատունին։
Բացի այդ, ԿԽՄԿ բեռնատարով դեղորայք և այլ պարագաներ են մատակարարվել տեղի առողջապահական հաստատություններին։
Հիշեցնենք, որ վերջին անգամ հունվարի 27-ին է ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանից Լաչինի ճանապարհով 18 մարդ տեղափոխվել ԼՂ` ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով։ 2 անձ էլ տեղափոխվել է Հայաստան։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։