Ի՞նչ են պայմանավորվել Երևանի և Թեհրանի քաղաքապետերը
Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում ամփոփելով Իրան կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում տեղեկացրեց, թե հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ:
«Մետրոպոլիտենի հետ կապված՝ Թեհրանի քաղաքապետն ասաց, որ աշխատանքային խումբ կուղարկեն, քանի որ բավական մեծ փորձ ունեն: Չգիտեմ, գիտեք, թե ոչ, Թեհրանի մետրոպոլիտենն այսօր ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր: Մշակութային ոլորտում ևս երկու մայրաքաղաքները մի շարք ծրագրեր են դիտարկում: