Բաժիններ՝

Սու-27 կործանիչն ամերիկյան երկու ինքնաթիռ է կալանել Սև ծովում

Սու-27 ռուսական կործանիչը ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ է կալանել Սեւ ծովում: Այդ մասին հաղորդել է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը:

Ռուսաստանցիներն անվտանգ տարածությունից մեքենաները նույնականացրել են որպես Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախույզ եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող բազային պարեկային ավիացիայի P-8A «Պոսեյդոն» ինքնաթիռ:

«Ռուսաստանի պետական սահմանից «…» ինքնաթիռների շրջադարձից հետո ռուսական կործանիչը բարեհաջող վերադարձել է բազավորման օդակայան: Սու-27-ի ողջ թռիչքը «…» անցել է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան»,-ավելացվում է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ պետական սահմանի խախտում չի եղել:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում մասնագետներն արդեն մի քանի անգամ օտարերկրյա ռազմական ինքնաթիռներ են նշագրել ռուսական տարածքների մերձակայքում: Այսպես օգոստոսի 5-ին Սու-27-ը ամերիկյան երկու ինքնաթիռ է կալանել Սեւ ծովի վրա, իսկ դրանից մեկ օր առաջ Բարենցի ծովի վրա նկատել են Նորվեգիայի ռազմաօդային ուժերի Falcon 20:

Վերջին միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին. ռուսական ՄիԳ-31ԲՄ-ը բարձրացել է Բարենցի ծովի վրա՝ կալանելու P-8A «Պոսեյդոն»-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս