Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամ Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Հույն պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.  «Ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Խաչված հայերի, հույների և ասորիների համար դեռևս հարություն չի եղել, որոնք Առաջին համաշխարհային պատերազմից հետո իրենց կյանքով վճարեցին նեո-թուրք-քեմալական «գաղափարի» համար՝ ստեղծելու թուրքական պետություն, որն ազատված կլինի հին, բնիկ, քրիստոնյա ժողովուրդներից։ Թուրքական պետության կողմից իր սահմաններից ներս ապրող ժողովուրդների դեմ հանցագործությունները չկրկնելու բարոյական պարտավորությունն անկյունաքարային կլինի Թուրքիայի ժողովրդավարացման, Թուրքիայում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Կիպրոսում և Հունաստանում խաղաղության և զարգացման հասնելու համար։ 

Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանության առաջին հարյուրամյակը լրանալուց հետո մենք պետք է մոբիլիզացվենք այս ազգային, միջազգային, մարդասիրական գործի համար։

Հայերի հաղթական պայքարն իրենց նախնիների Ցեղասպանության միջազգային ճանաչման համար փայլուն օրինակ է, որը թույլ չի տա մեզանից ոչ մեկին ձևացնել, թե չի ճանաչում իր պարտքը»,-նշված է պատգամավորի գրառման մեջ»,- ընդգծել է Կասիմատին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930