Բաժիններ՝

Բալաշիխայում տեղի ունեցած պայթյունից զոհվել է գեներալ Յարոսլավ Մոսկալիկը

ՌԴ Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում ապրիլի 25-ի առավոտյան պայթել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես հաղորդել են Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը։

Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Ըստ առկա  տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով։

Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի սպանություն, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն հոդվածներով։ Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի վայրում աշխատում են պայթուցիկ նյութերի մասնագետները, արտակարգ պատահարի վայրը շրջափակված է։

Յարոսլավ Մոսկալիկը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալն էր։ Նա 59 տարեկան էր։

Եղել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը տարբեր բանակցային գործընթացներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930