ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների «հնգյակը», չնայած տարաձայնություններին, վերսկսել է երկխոսությունը մի շարք հարցերի շուրջ, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Ռուսաստանի հետ եղել ենք հուսալի դաշնակիցներ, Վրաստանի հետ խորացրել ենք հարաբերությունները, Իրանի հետ ստեղծել ենք գազամուղ, ԱՄՆ-ի հետ իրականացրել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, Թուրքիայի հետ ունեցել ենք երկխոսություն, Ադրբեջանի հետ իրականացրել ենք դինամիկ բանակցային գործընթաց, դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ, ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ունեցել ենք զգալի արտասահմանայան ներդրումներ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում գոհունակություն է հայտնել Անկարայի և Թեհրանի հարաբերություններում լավ դինամիկայի առթիվ, հայտնում է Tasnim-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին, Կիևում հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նոր նախագահի հետ։ Մասնավորապես, Վլադիմիր Զելենսկին Ջուզեպպե Կավոյին ցուցադրել է ուկրաինական հեռահար զենքը և քննարկել մի շարք այլ հարցեր, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի Telegram ալիքին։
Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելաթին մեկնել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների և Կոնգրեսի անդամների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց Գազայի բնակիչներին Եգիպտոսում և Հորդանանում վերաբնակեցնելու ծրագիրը, հայտնում է AFP-ն։
Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը մշակել է օրինագիծ՝ մեկ ժամով կրճատված աշխատանքային շաբաթ սահմանելու մասին։ ՏԱՍՍ-ն ունի կառավարության հաստատմանը ուղարկված փաստաթղթի պատճենը։
130,000 տոննա մազութ տեղափոխող լցանավը, որի խորտակվելու մասին հայտնել էին ռուսական ԶԼՄ-ները, խարսխված է Լենինգրադի Ուստ-Լուգա նավահանգստի նավամատույցին. այս մասին ասել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:
«Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ․ դա միայն հայերի դեմ չէր։ Լեմկինի կոնցեպտը դա է։ Եթե սա դառնում է ընդամենը Հայաստանի հարց, կորցնում է իր նշանակությունը։ Դա էր պատճառը, որ ցեղասպանության հարցը ժամանակին մեր քաղաքական օրակարգի մեջ՝ որպես առաջնահերթություն, չէր դրվում։ Մենք դա չդարձրինք քաղաքականության հարց, բայց հարցը տեղափոխեցինք բարոյական հարթություն»։
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Օրեխովո-Վասիլևկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին։
Վերջին շրջանում Իրանի տարբեր հատվածներում երկրաշարժեր են գրանցվել:
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը այցելել է Թեհրան, որտեղ հանդիպել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Ահմեդիանի հետ, հայտնում է Anadolu-ն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ոչ հաստատել, ոչ հերքել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։
Վրաստանի իրավապահները հունվարի ընթացքում երկրից արտաքսել են 37 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ հայաստանցիների։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Շաբաթ երեկոյան 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ավազանի արևմտյան մասում՝ առաջացնելով ցունամիի նախազգուշացում Կայմանյան կղզիների համար, սակայն Պուերտո Ռիկոն և ԱՄՆ Վիրջինյան կղզիները ազատ են հայտարարվել սպառնալիքից, հաղորդում է NBC News-ը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է չվստահել ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ Թեհրանը չի բանակցի ճնշման տակ, գրում է Mehr-ը։
Ռուսաստանը որոշել է ԱՄՆ-ում նոր դեսպանի թեկնածությունը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ռազմական գործողություններ վարելու փոխարեն գործարք կնքել Իրանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան «New York Post»–ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին գրում է New York Post-ը։
Թուրքական հետազոտական «Panorama TR» ընկերությունը Թուրքիայի հասարակության շրջանում սոցհարցում է անցկացրել՝ պարզելու, թե մարդկանց կարծիքով ո՞ր պետությունն է ամենամեծ վտանգը ներկայացնում իրենց երկրի համար:
Հետազոտողները նաև պարզել են, որ փոշու ազդեցությունը կապված է մեծահասակների և երեխաների առողջական խնդիրների, այդ թվում՝ բնածին արատների աճի հետ:
Վերջին 10 տարվա ընթացքում նրանց թիվն աճել է 71 տոկոսով՝ պահպանելով յուրաքանչյուր տարում կայուն աճման տեմպը:
Հատված մեր Առաջին Հանրապետության պետական այրերից մեկի՝ Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը» վեպից
Կոնգրեսականներն իրենց նամակում ԱՄՆ պետքարտուղարի ուշադրությունն են հրավիրում նաև Սիրիայի հայ համայնքի և նրա հարուստ քրիստոնեական ժառանգության վրա։
«Քո երկրի ղեկավարն այն աստիճանի է դելեգիտիմացվել միջազգային հանրության աչքերում, մարդիկ տեսնում են՝ ինչ է այստեղ տեղի ունենում: Դրա համար սպասել, որ Փաշինյանի հետ ինչ-որ մեկը նստի ու լուրջ հարցեր քննարկի, ուղղակի միամիտ բան է: Փաշինյանն անսկզբունքային մարդ է. նրան ոչ ոք լուրջ չի վերաբերվում ու չի վերաբերվելու, հատկապես՝ Թրամփը»:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հրապարակել է 2024թ. բնակչության տվյալները, որը ներառում է Թուրքիան լքող օտարերկրյա քաղաքացիների վիճակագրությունը։
2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանը, շնորհիվ նախկին իշխանությունների հսկայական աշխատանքի, դարձավ Եվրոպական Միության GSP+ առևտրային ռեժիմի շահառու։ Այդ ռեժիմով հայկական ապրանքների երկու երրորդն ազատվում էր մաքսատուրքերից։ Սակայն նույնիսկ այդ արտոնյալ պայմաններում ԵՄ-ն չդարձավ հայկական էքսպորտի հիմնական ուղղություն։
Հաղորդվում է, որ միջոցառմանը ներկա են եղել եվրոպական ծայրահեղ աջերի ամենահայտնի գործիչներից մի քանիսը, ինչպիսիք են Մարին Լը Պենը և Վիկտոր Օրբանը:
Լիբանանի նոր կառավարությունում նախարար ընտրված հայազգի Նորա Պայրաքթարյանը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին, հայտնում են կաթողիկոսության մամուլի ծառայությունից:
Արքայազն Հարրին The U.S. Sun -ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ թմրանյութ է օգտագործել։