
Վրաստանում Թուրքիայի 5 քաղաքացի է ձերբակալվել սահմանի անօրինական հատման հետևանքով

Վրաստանի Կախեթիի մարզում ձերբակալվել են տարբեր հանցագործությունների համար հետախուզվող Թուրքիայի հինգ քաղաքացի՝ սահմանի անօրինական հատման և հրազեն պահելու մեղադրանքով։
յս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
«Հետաքննությունը պարզել է, որ Թուրքիայի քաղաքացիները պլանավորում էին լուրջ հանցագործություն կատարել և փորձում էին Վրաստանում անօրինական կերպով հրազեն ձեռք բերել։ Ֆինանսական շահ ստանալու նպատակով՝ մեղադրյալները փորձել են տարբեր եղանակներով ձեռք բերել թմրանյութեր հետագա վաճառքի համար»,-փոխանցում է լրատվական ծառայությունը։
Նշվում է, որ մեղադրյալների անձնական իրերի, մեքենաների և ժամանակավոր կացարանների խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես իրեղեն ապացույցներ առգրավել են բջջային հեռախոսներ, էլեկտրոնային կապի սարքեր, զինամթերք և խոշոր գումար, ինչի համար ձերբակալվածներին սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում։