ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի Անկարա վայրէջք կատարելուց հետո անմիջապես մեկնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 20:14-ին (17:14-ին՝ ըստ Գրինվիչի), հայտնում է Ֆրանսպրես գործակալության թղթակիցը:
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
2023 թվականից Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը բախվել է հանրապետությունում քաղաքական վերնախավերը փոխելու փորձերին, հետևաբար պատրաստվում է արտաքին միջամտության նոր փորձերի 2025 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության պետ Ալեքսանդր Մուստյացեն։
«Ակնհայտ է, որ թշնամու հաջորդ քայլը լինելու է Նախիջևանից՝ Երասխ, վատագույն դեպքում Սոթքից մտնելու են՝ Վարդենիսը կտրեն, մտնեն Ջերմուկ ու հասնեն Երասխ՝ Հայաստանը գցելով շրջափակման մեջ»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄԷ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ-Նահյանը հեռախոսազրույցի ընթացքում կողմ են արտահայտվել անհապաղ միջազգային հանդիպման անցկացմանը` Սիրիայում բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ երկխոսություն սկսելու համար։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը համաձայնագիր է կնքել իսրայելական խոշոր նավաշինական Israel Shipyards ընկերության հետ՝ շուրջ 780 միլիոն դոլար արժողությամբ հինգ «Ռեշեֆ» հրթիռակիր ռազմանավեր գնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հիմա Ռուսաստանը վերջապես հասկացա՞վ, որ Էրդողանը երբեք իրեն ընկեր չի լինի: Այն մարդիկ, որոնք Պուտինին համոզել են, որ թուրքերի հետ կարելի է ընկերություն անել և շրջել պատմության անիվը… Դա ուղղակիորեն աղետալի հետևանքներ է ունենալու Ռուսաստանի համար: Ես սպասում եմ էն օրվան, երբ նույն Էրդողանը շուտով պայթեցնելու է Ռուսաստանը ներսից՝ Հյուսիսային Կովկասից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Էստոնիայի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները «Կայծակ» անվամբ կրակային զորավարժություններ են անցկացրել Սիրգալայում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները:
«Ընդամենը փոքր տեխնիկական խնդրի համար իրար հետ չեն նստի բանակցությունների և գաղտնի չեն պահի։ Ըստ իս՝ այս գաղտնի հանդիպումները շարունակվելու են, և վերջում մեր առջև միանգամից դնելու են մի այնպիսի փաստաթուղթ, ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր։ Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե երբեք ժողովրդից թաքուն ոչ մի բան չի անի, բայց արեց հակառակը»։
Ռեջեփ Էրդողանի և Վիկտոր Օրբանի հանդիպման օրակարգում են ռուս-ուկրաինական հակամարտությունը, Մերձավոր Արևելքում զարգացումները, ինչպես նաև Անկարա-Բուդապեշտ հարաբերությունները:
ԱՄՆ-ի պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Վերման խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են ռուսական սառեցված ինքնիշխան ակտիվները փաստացի բռնագրավելու հնարավորությունը՝ դրանք Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Time հանդեսին հինգշաբթի տված հարցազրույցում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է Ուկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: Մեկնաբանություններում ենթադրում են, որ Թրամփը կփոխի Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը:
«Մեր հասարակությունը հենց սա պետք է հասկանա. գիտակցի, որ այն ծրագրերով, որով այս մարդիկ եկան իշխանության և հասարակությանը շարունակում են կերակրել, իրականությանը չեն համապատասխանում։ Փաշինյանը մնացել է այն մակարդակի, որ հպարտանում է, թե՝ «ջուր են պզզցնում, վարչապետն է անցնում», և նման ձևակերպումների դաշտում։ Նման մակարդակից մի փոքր բարձր մակարդակ ունեցողն այլևս Նիկոլ Փաշինյանին ձայն չի տա»։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինպինին հրավիրել էր հունվարին անցկացվելիք իր երդմնակալության արարողությանը։
Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Կալինը ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, գրում է Turkiye Today կայքը։ Կալինին նկատել են հինգշաբթի Դամասկոսի Օմայադ մզկիթում աղոթքից հետո:
Իրանի արտգործնախարար Արաղչին հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Կատարի իր գործընկեր շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և Սիրիայի վերջին զարգացումները։
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին, ով հրաժարական է տալիս կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո, մտադիր է ապահովել, որ Աստվածամոր տաճարի մուտքը վճարովի դառնա բոլոր նրանց համար, ովքեր չեն հաճախում կրոնական պատարագի։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքիայի ուժեղացումը, հատկապես կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, առանցքային սպառնալիք է Հայաստանի և Հարավային Կովկասի համար։ Այս ճանապարհը՝ Թուրքիային և Ադրբեջանին կապող ուղին, նրանց համար ոչ միայն տրանսպորտային նախագիծ է, այլև տարածաշրջանային ռազմավարական ազդեցությունը մեծացնելու գործիք։ Նրանց համար դա պանթուրքիստական գաղափարի հերթական քայլ է, որը կապահովի Թուրքիայի կապը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների հետ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի օբյեկտներին, որոնք հաջորդել են զինված ընդդիմության կողմից Դամասկոսի գրավմանն ու Բաշար Ասադի տապալմանը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված 65-րոպեանոց հարցազրույցում չի բացառել Իրանի դեմ պատերազմի հավանականությունը իր երկրորդ նախագահական ժամկետում՝ հայտարարելով, որ «ոչինչ չի կարելի բացառել»։
Գերմանիան և արևմտյան այլ երկրներ անմիջական կապ կսկսեն Սիրիայում գործող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման հետ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ ներկայումս Ռուսաստանի Դաշնությունից ուղղակի սպառնալիք չի տեսնում դաշինքի անդամներից որևէ մեկին ուղղված, սակայն կոչ է արել ուժեղացնել պաշտպանությունը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելական «The Jerusalem Post» Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ հոդված է հրապարակել, որը վերաբերում են Սիրիայի տարածքում Թուրքիա-Իսրայել հնարավոր բախմանը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որՍիրիայի միասնականության պահպանման հարցում ակնկալիքները թույլ են, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի ժամանել է Վարշավա՝ քննարկելու Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցությունների հնարավորության ֆոնին Ուկրաինային աջակցության ավելացումը, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ԲՐԻԿՍ-ի փորձագիտական խորհրդի ղեկավար Վիկտորյա Պանովան է:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները, բնապահպան ցուցարարների անվան տակ, փակեցին Հայաստանն Արցախին կապող միջանցքը. մի գործողություն, որը հակասում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ փաստաթղթին: