
Իսրայելը հայտարարել է Իրանից հրթիռների արձակման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաղորդել է Իրանից հրթիռակոծման մասին:
Այս մասին ասված է բանակի մամուլի ծառայության Telegram-ի հաղորդագրության մեջ։
«Իսրայելական բանակը պարզել է, որ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Իսրայել պետության տարածք: Պաշտպանական համակարգերն աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զինվորականները քաղաքացիներին կոչ են արել պատսպարվել ապաստարաններում և «մնալ այնտեղ մինչև հետագա ծանուցումը»: