Բաքվի բարբարոսկան վարչախումբն Իրան-Իսրայել հակամարտության համատեքստում ամենևին էլ խաղաղասեր և չեզոք կողմ չէ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Իրանում գործող «Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոն» ոչ պետական կազմակերպությունը, որում ներգրավված են նաև այդ երկրում ապաստանած ադրբեջանցի վտարանդի գործիչներ, տելեգրամյան իր ալիքում տարածել է հետևյալ նյութը՝

«Հիմնվելով տեղական (ադրբեջանական – ծան.) աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա՝

Ադրբեջանի Հանրապետությունում զինվորները, որոնք ավարտել են իրենց ծառայությունը և տեղափոխվել են պահեստազոր, կանչվել են «20-օրյա ուսումնական հավաքների»:

Չեղարկվել են արձակուրդի մեկնող զինվորականների արձակուրդները, իսկ արձակուրդում գտնվող բազմաթիվ զինվորականներ վերադարձվել են ծառայության:

Մեծ թվով դագաղներ տեղափոխվել են առաջնագծին մոտ պահեստներ»:

Որքանո՞վ է նյութում նշված տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, դժվար է գնահատել, սակայն, ամեն դեպքում, պարզ է, որ Բաքվի բարբարոսկան վարչախումբն Իրան-Իսրայել հակամարտության համատեքստում ամենևին էլ խաղաղասեր և չեզոք կողմ չէ»։

Տեսանյութեր

Լրահոս