Իսրայելի հարվածից հետո Նաթանզի միջուկային օբյեկտում հայտնաբերվել է միջուկային աղտոտում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԵԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Նաթանզի միջուկային կայանում հայտնաբերվել է որոշակի միջուկային աղտոտում՝ Իսրայելի կողմից իրականացված հրթիռային հարվածից հետո։ Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Նաթանզը համարվում է Իրանի ամենախոշոր միջուկային օբյեկտներից մեկը՝ տեղակայված Իսֆահանի նահանգում։ Քամալվանդին նշել է, որ Իսրայելը մի քանի անգամ հրթիռներ է արձակել օբյեկտի ուղղությամբ՝ նպատակ ունենալով վնաս հասցնել գետնի տակ գտնվող ենթակառուցվածքներին։

«Օբյեկտի ներսում հայտնաբերվել է որոշակի աղտոտում, սակայն այն չի տարածվել օբյեկտի սահմաններից դուրս»,-պարզաբանել է Քամալվանդին։

Նա հավելել է, որ հայտնաբերված աղտոտման մակարդակը խուճապի հիմք չի տալիս և վերահսկելի է։

Տեսանյութեր

Լրահոս