
Իրանը «Խիստ պատիժ» անվանումով ռազմական օպերացիա է սկսել Իսրայելի դեմ. (թարմացվող)

Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: Իրանի պետական հեռարձակող IRIB-ը ցուցադրել է իրանական հրթիռների կադրեր՝ գրելով. «Իրանի հրթիռային հարձակման սկիզբը»։ Իրանն իր պատասխան գործողությունն անվանել է «Խիստ պատիժ»։
Թել Ավիվում հարձակման է ենթարկվել Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբը։
Հրթիռային հարձակումից հետո ամբողջ քաղաքը ծխի մեջ է, հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ։
Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 150 հրթիռ։ Իրանական հրթիռները հարձակվել են Կիրիայում Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարական կետի վրա, որտեղ գտնվում էր Իսրայելի ողջ ռազմական և քաղաքական ղեկավարությունը։
● Իրանական բանակը հաստատում է երկու իսրայելական F-16-ների և մի քանի անօդաչու թռչող սարքերի ոչնչացումը: Իրանի զինվորականները գերի են վերցրել խփված իսրայելական ինքնաթիռի կին օդաչուին, հաղորդում է Tasnim-ը։
● Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ հարվածները հասցվել են Իսրայելի տասնյակ թիրախների, ռազմական և օդային բազաների։
● Իրանի կողմից արձակված մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին։ Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։
● Իրանը հրթիռների «երրորդ ալիքն» է արձակել՝ ի պատասխան Իսրայելի հարձակման, հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
● Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանը «անցել է բոլոր կարմիր գծերը»՝ հրետակոծելով Իսրայելի բնակելի հատվածները։
● Մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը
Այն հրավիրվել է Իրանի խնդրանքով ՝ իրանական տարածքի վրա իսրայելական հարձակումից հետո:
● Տեղեկություններ են տարածվում, որ Իրանի հարվածի հետևանքով Իսրայելի Դիմոն քաղաքում միջուկային օբյեկտ է ոչնչացվել։ Այս մասին հայտնել է ВГТРК-ի Մերձավոր Արևելքի թղթակից Ալեքսանդր Բիլիբովը։
Նրա խոսքով՝ Թել Ավիվի Կիրիա կառավարական շենքերի համալիրը վնասվել է Իրանի հրթիռային հարձակման հետևանքով։
● Իրանական 3-րդ ալիքը գրում է, որ Իսրայելի ագրեսիային արձագանքելու համար քննարկվող տարբերակների շարքում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի և Եմենի կողմից Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակումը։
Իրանը զգուշացնում է, որ Իսրայելի գործողությունները կարող են խաթարել համաշխարհային էներգետիկ անվտանգությունը։
● ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա տարածաշրջանը մղում է դեպի «մեծածավալ միջուկային աղետի»։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է այս հարձակումը։
● Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը խորհրդակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են երկրին «հեռանալ դիվանագիտության ուղուց»։
● Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածություն է հայտնաբերվել. ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
Նրա խոսքով՝ Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածությունը կարելի է վերահսկել։
«ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է փորձագետներ ուղարկել Իրան», – հայտարարել է նա։
● Թել Ավիվը` Իրանի հրթիռային հարձակումից հետո. թելեգրամյան ալիքները հաղորդում են իսրայելական կողմում 17 վիրավորի մասին։
نَصْرٌ مِنَ اللَّهِ وَ فَتْحٌ قَرِيبٌ pic.twitter.com/qVp4UTnYQj
— Masoud Pezeshkian (@drpezeshkian) June 13, 2025
● ԻՀՊԿ-ն տեղեկացնում է, որ Իսրայելը չի կարողացել հետ մղել իրանական հրթիռային հարվածների ալիքները, տասնյակ հրթիռներ հարվածել են ռազմավարական նշակետերին։ Իսկ The Times of Israel ը գրում է, որ Իրանից Իսրայելի վրա հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է մոտ 35 մարդ։ Մեկ կին գտնվում է ծանր վիճակում։

● Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Իրանը բալիստիկ հրթիռների նոր համազարկ է արձակել, հաղորդում է The Times of Israel-ը։
Քաղաքացիական բնակչությանը հրամայվել է մնալ ռմբապաստարաններում մինչև հետագա ծանուցում։