Միանգամից ասեմ, որ ես վատ չեմ տրամադրված սիրուհիների հանդեպ: Նախ՝ որովհետև իմ ամուսինը սիրուհիներ չուներ, երկրորդ՝ ես չարակամ չեմ, և երրորդ՝ համարում եմ, որ տվյալ դեպքում հարցի հասցեատերը պետք է ամուսինը լինի, այլ ոչ թե՝ օտար կին, ով ձեզ, սիրելի կանայք, երբեք չի երդվել հավատարիմ լինել ու ձեզ հետ չի ամուսնացել:
Էդինբուրգի համալսարանի մասնագետները ենթադրում են, որ Երկրի վրա կյանքը կարող Է բերված լինել տիեզերական փոշու հոսքերով:
Ետ նայելով իմ կյանքին՝ ես հասկացա, որ իմ վատագույն թշնամին կատարելության ձգտելն էր: Ես դաստիարակվել էի մեծ սպասումների պայմաններում և դպրոցում ամեն օր զգացել, որ մրցում եմ ու պայքարում այն բանի համար, որ դասարանում լավագույնը լինեմ:
Վիճակագրությունը տխուր թվեր է ներկայացնում: Մարդկանց 69%-ն իրեն զգում է ամենօրյա միապաղաղության որոգայթում, և միայն 10-ից 3-ն են գոհ իրենց կյանքից: Մարդիկ համարում են, որ դոփում են տեղում թե՛ կարիերայի, թե՛ հարաբերությունների համատեքստում, և թե՛ կյանքում: Ժամանակի հետ այդ զգացողությունը միայն ուժեղանում է, և արդյունքում՝ մարդիկ մոռանում են իրենց նպատակների և երազանքների մասին:
Վիրավորական բառեր մենք կարող ենք լսել ամեն օր և հաճախ այն ժամանակ, երբ մենք ամենաքիչն ենք դրան պատրաստ: Ասենք, ճանապարհին, խցանման մեջ կամ հերթ կանգնելիս, երբ այլևս համբերությունը սպառվում է, աշխատավայրում և անգամ՝ տոնական սեղանի շուրջ:
Էզոթերիկները կարծում են, որ մեր ցանկությունները կիրականանան, եթե մենք դրանք ճիշտ գրի առնենք: Բանն այն է, որ մեր գլխում պտտվող մտքերի փոթորիկը չի կարող Տիեզերքի կողմից ընկալվել՝ որպես մեր ցանկություններ: Այդ պատճառով էլ եկեք ճիշտ ձևակերպենք մեր ցանկությունները, և հնարավոր է՝ դրանք ավելի շուտ կիրականանան:
Հիանալի հոգեբան Ալեքսանդր Սվիյաշի մտքերին ծանոթանալով՝ կարելի է գտնել կյանքում ձեզ հուզող շատ հարցերի պատասխաններ:
1. Ժամանակի գրանցամատյան: Մարդկանց՝ վաղ առավոտյան արթնանալ չսիրելու պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք ուշ են պառկում քնելու: Ժամանակի գրանցամատյանը կօգնի որոշել, թե որքան արդյունավետ է ժամանակն օգտագործվում օրվա ընթացքում:
Ինչո՞ւ են մարդիկ բաժանվում թույլերի և ուժեղների: Խոսքը ֆիզիկական ուժի մասին չէ, այլ մտքերի ու գործողությունների մակարդակում ուժի դրսևորման:
Միայնակ կանանց իրենց կարգավիճակից գոհ անձանց բաժինը գերազանցում է տղամարդկանց համանման ցուցանիշը. սպառողական շուկաների վերլուծության մեջ մասնագիտացած Mintel բրիտանական գործակալության անցկացրած հարցման այս արդյունքները ներկայացնում է The Telegraph թերթը։
Այս կոլումբիացի գրողի ստեղծագործությունները փառաբանեցին իսպաներենը: Նա գրականության չափազանց հետաքրքիր մի ճյուղի` կախարդական ռեալիզմի հիմնադիրն է:
Շատ խնդիրներ խելքից են գալիս: Դրանք ինչ-որ իրադարձության, անհաջողությունների կամ այլ մարդկանց կողմից կատարվող քայլերի արդյունք չեն:
Դեռ մանուկ հասակից մեզ հավատացնում են, թե առանց բարձրագույն կրթություն ստանալու՝ հնարավոր չէ հաջողության հասնել։
Բառերի մեջ անհավանական ուժ կա: Նրանք կարող են ուրախացնել մարդուն կամ թունավորել նրա կյանքը, խրախուսել կամ շփոթության մատնել, ոգևորել կամ ճնշել: Իր վրա անվստահ մարդը հիասթափեցնում է շրջապատողներին, ինքնավստահը՝ ոգևորում: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպես կարող է արտաքին ներգործությունը փոխել ձեր զգացմունքները:
Առավոտյան արթնանալուց հետո առաջինն ի՞նչ է գալիս ձեր մտքին։ Հնարավոր է՝ մտածում եք աշխատանքի մասին, որը հարկավոր է անել, կամ էլեկտրոնային նամակների մասին, որոնց հարկավոր է պատասխանել, աշխատասեղանին կուտակված փաստաթղթերի մասին, որոնք հարկավոր է կարգի բերել, կամ տան գործերի մասին։
Հենց այսօր ես երջանիկ կլինեմ: Դա նշանակում է, որ Աբրահամ Լինքոլնի նման ինքս ինձ պետք է ասեմ. «Մեզնից շատերը երջանիկ են ճիշտ այնքան, որքան ուզում են երջանիկ լինել»: Երջանկության զգացողությունը ներսից է գալիս, և արտաքին ազդող գործոնները դրա հետ ոչ մի առնչություն չունեն:
Պարզվում է՝ կարելի է սովորել դառնալ երջանիկ: Եվ պետք է հիշել, որ երջանկությունն ու հաջողությունը տարբեր բաներ են, և մեկը մյուսի հետ կապ չունի, քանի որ հաջողությունն արտաքին վիճակ է, իսկ երջանկությունը՝ ներքին: Իսկ ի՞նչ է պետք անել դրա համար:
Հաջողության հասնելու ճանապարհին մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների, երբեմն թույլ են տալիս սխալներ, որոնք լրջորեն ազդում են նրանց ճակատագրի վրա։
Մնացյալ աշխարհից Ճապոնիայի բնական մեկուսացումը նրան դարձրել է իրապես անկրկնելի ու բացառիկ մի երկիր: Եվ պատահական չէ, որ ծագող արևի երկրի մշակույթն էլ խիստ տարբերվում է մնացած երկրների մշակույթներից: Ճապոնացիներն իմաստուն ժողովուրդ են. Նրանք սովորել են ապրել բնության և շրջապատող աշխարհի հետ կատարյալ ներդաշնակության մեջ՝ վայելելով երկրի վրա անցկացրած յուրաքանչյուր պահը:
Ռեժիսոր և սցենարիստ Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը՝ «Հայելի», «Սոլյարիս», «Անդրեյ Ռուբլյով», «Ստալկեր», և այլն, իսկական գեղարվեստական գլուխգործոցներ են: Նրա ներդրումը համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեջ անգնահատելի է: Տարկովսկին ժամանակը զգալու շնորհ ուներ: Ստորև ներկայացնենք նրա որոշ մտքեր, որոնք այնքան խորն են, որ դուք դեռ երկար կմնաք դրանց հզոր, հուզող ազդեցության տակ:
Մենք շատ արարողակարգային ենք: Մեր ցուցահանդեսները կայսերական թեքում ունեն ոչ թե այն պատճառով, որ մենք այդքան հպարտ ենք: Պարզապես մենք պետք է պահպանենք մեր ժառանգությունը: Արքան չկա, բայց շատ ավանդույթներ պաշտպանվել են: Կա արքայական տունը, իսկ մենք ոչ թե ծառաներ ենք, այլ օգնում ենք տարածել տան ոգին: «Էրմիտաժը» պալատ է, որը ցնցող կերպով հիշում է ինքն իրեն ու իր ավանդույթները, և շրջապատում ամեն ինչ պետք է որոշվի պալատով, նրա ոճով ու ճաշակով:
Շփվելով մեզ շրջապատող անձանց հետ՝ մենք ուզում ենք լավ տպավորություն թողնել, որպեսզի մարդը մեր շրջապատում իրեն հարմարավետ զգա: Բայց մեզ ոչ միշտ է դա հաջողվում, քանի որ լավ ու դրական շփման համար մենք պետք է որոշ կանոններ իմանանք:
Եթե դուք ուզում եք փոխել ձեր կյանքը, դուք պետք է աներկբայորեն որոշեք դա անել: Փոփոխությունների սկզբունքը հետևյալն է: Նախ՝ դուք պետք է ընդունեք ինքներդ ձեզ, ձեր թերություններին կողքից նայեք: Ձեր հայելին ձեր կողքին գտնվող մարդիկ կլինեն: Եթե դուք ձեզ շրջապատող մարդկանց մեջ ինչ-որ բան եք քննադատում, ապա դա կա նաև ձեր մեջ:
Կանանց մեծ մասի կարծիքով՝ անզգամ կանայք (стервы) նրանք են, ովքեր մատների վրա տղամարդկանց պտտեցնում են՝ ինչպես ուզում են: Նրանք կարող են տղամարդկանց հեռացնել իրենց ընտանիքներից, երկրպագուներից, միայն իրենց հայտնի ուղիներով, թանկարժեք նվերներ են կորզում, գումար կամ այլ առավելություններ: Դրանք այն կանայք են, որոնք շահադիտական նկատառումներով են առաջնորդվում, այլ ոչ՝ զգացմունքներով, և դա անում են բավականին հաջող կերպով:
Նրա ողջ կյանքը բացարձակ հանճարի վառ օրինակ է: Լեոնարդո դա Վինչին (15.04.1452-02.05.1519թթ.) նկարիչ էր, ճարտարապետ, գիտնական-բնախույզ, գյուտարար, գրող և երաժիշտ: Եվ ժամանակակիցների, և հետագա սերունդների համար նա այդպես էլ մնաց մարդ-հանելուկ:
Մտքերը թափառում են, հնարավոր չէ կենտրոնանալ, ինչ-որ վատ բանի զգացողություն կա` ընդհուպ խուճապի հասնող: Ահա նրանք՝ սթրեսի նախանշանները, որոնք մեզ հունից հանում են: Ի՞նչ անել: Ինչպե՞ս կառավարել սթրեսը: Չէ՞ որ դա ոչ միայն կօգնի վերադառնալ նորմալ կյանքի, այլև կազատի հիվանդություններից և նույնիսկ կդանդաղեցնի օրգանիզմի ծերացման գործընթացը:
Համակարգչի առջև նստելու տխուր հետևանքներից մեկն էլ պարանոցի հետ կապված խնդիրներն են, որոնք պարբերաբար իրենց զգացնել են տալիս ուսագոտիների ցավի, գլուխը թեքելու ընթացքում անհարմարության տեսքով: Որպեսզի պարանոցի համար հաճելի լինի, ամեն օր գոնե մեկ անգամ կատարեք հետևյալ վարժությունը: Ատամների արանքում սեղմեք մատիտը և օդի մեջ փորձեք գրել այբուբենը ծայրեծայր: Սա շատ օգտակար բան է ողնաշարի պարանոցային հատվածի համար:
«Երբ մարդիկ ստանում են լավ կրթություն, նրանց միտքը բացվում է, նրանց պոտենցիալն է բացվում, և նրանք իրենց չեն սահմանափակում ամուսնանալ-չամուսնանալու հարցով: Ինչքան կրթություն ես ստանում, այնքան շատ մտածելու գործիքներ ունես, հետո դու ես որոշում՝ ինչն է քո համար լավ»:
«Ամեն կին իր տեսակի մեջ ստեղծագործ է»,- «Հաջողակ կանայք Հայաստանում» թեմայով հրավիրված հանդիպմանն ասաց «Photo Atelier Marashlyan»-ի հիմնադիր, լուսանկարիչ Էմմա Մարաշլյանը:
Հոգեբանության մի ուղղություն ուսումնասիրում է սննդի նկատմամբ մարդու վերաբերմունքի և նրա ներաշխարհի առանձնահատկությունների միջև առկա կապը։ Ըստ հոգեբանների՝ այն, ինչ ուտում ենք, մեր ենթագիտակցության արտացոլումն է։