«Ողջ կյանքում մենք ստորագրում ենք այն բանի տակ, որ ինքներս մինչև վերջ մեզ չենք ճանաչում». Ալիսա Ֆրեյնդլիխ
Դերասանների շրջանում կան էֆեկտիվ, վառ, տաղանդավոր մարդիկ, և կան հիրավի խարիզմատիկ, որևէ մեկի չնմանվողները: Նրանք չեն վախենում իրենց դերերում լինել ծիծաղելի կամ տգեղ, և դրանից նրանց իրական գեղեցկությունը միայն ավելի նկատելի է դառնում: Այդպիսի դերասաններից է հանճարեղ Ալիսա Ֆրեյնդլիխը՝ իսկապես օժտված և իմաստուն կին:
1. Կյանքում իմ միակ սխալն այն է եղել, որ կյանքիս երեք քառորդի ընթացքում մտածել եմ, թե ամեն ինչ դեռ առջևում է:
2. Ես հաճույք չեմ ստանում՝ տեսնելով, որ մարդիկ այլ ազատությունների հետ մեկտեղ՝ նաև խղճից են ազատվում:
3. Որքան երկար է մարդն իր մեջ պահում մանկությունը, այնքան երկար է պահպանվում նրա՝ բնությունից տրված շնորհը:
4. Ինձ հետաքրքիր չեն այն մարդիկ, ովքեր հոգի չեն տալիս:
5. Ողջ կյանքում մենք ստորագրում ենք այն բանի տակ, որ ինքներս մինչև վերջ մեզ չենք ճանաչում:
6. Սթրեսը լավագույն դիետան է:
7. Միայնությունն այն է, երբ չկա մեկը, ում քեզ կարող ես նվիրել:
8. Մեկի մոտ աշխատանք է, մյուսի մոտ՝ ճակատագիր:
9. Երջանկությունը սիրելն է: Չնայած, եթե սերը փոխադարձ չէ, իհարկե, դժվար է դա երջանկություն կոչել, սակայն քո ներսում դա, միևնույն է, երջանկություն է, քանի որ ավելի լավ է հնչում, ավելի կարևոր է սիրելը, այլ ոչ՝ սիրվելը: Սիրված լինելը լավ է, բայց սիրելը, այնուամենայնիվ, քո ներսում ինչ-որ շարժում է, քո գոյության շարժումը:
10. Ողջ կյանքումս սիրել եմ մանկական գրականություն և անգամ հիմա երբեմն կարդում եմ այն:
11. Գեղեցկությունը դաստիարակում է մարդկանց: Դա բարոյական ներգործության ամենալուրջ միջոցներից է:
12. Երկար սպասելն ինչ-որ տեղ անպատշաճ է: Դա քայքայում է և արդար չէ քո իսկ ճակատագրի նկատմամբ:
13. Խելքի հրապուրանքը ծնում է հարգանք, հոգու հրապուրանքը՝ ընկերություն, մարմնի հրապուրանքը՝ ցանկություն: Այս ամենը միասին հենց սերն է: Եթե անգամ մեկ բաղադրիչ բացակայում է, դուք կարող եք ստանալ ինչ ասես, միայն՝ ոչ սեր:
14. Շարժվել միայն այն միջոցներով, ինչ Աստված է տվել, նշանակում է՝ շուտով ձիուց ընկնել:
15. Քանի դեռ դու երիտասարդ ես, ուզում ես ստանալ և սովորել: Երբ արդեն հասուն ես և արդեն որոշ բաներ սովորել ես, ուզում ես դրանք բաժանել, էներգիա տալ: Իսկ հետո, երբ դու արդեն ծեր ես, քեզ նման մեկն է պետք, որ միասին, ասենք, ծաղիկ աճեցնեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը