Բաժիններ՝

5 սովորություն, որ խանգարում են ապրել

Շատ հաճախ պարզ սովորություններն ազդում են մեր կյանքի, քայլերի և որոշումների վրա, իսկ մենք պարզապես չենք զգում դրանք:

1. Խոստումները չպահելու սովորություն

Մեզանից շատերը պահում են այն խոստումները, որ տալիս են ուրիշներին, բայց մոռանում են իրենք իրենց մասին: Մենք խոստանում ենք առողջ սնվել, սկսել վազել, փոխել աշխատանքը և այլն, բայց շուտով հարմարվում ենք ստեղծված իրավիճակին և մոռանում ենք մեր խոստումների մասին: Այս իրավիճակը հարթելու համար պարգևատրեք Ձեզ ցանկացած հաջողության համար:

2. Զարթուցիչը անջատելու և նորից քնելու սովորություն

Զարթուցիչը անջատելու և 10 րոպե ավելի քնելու դեպքում, դուք պարտվում եք օրվա առաջին ճակատամարտում: Այդպիսով Դուք պատրաստում եք Ձեզ հավանական անհաջողությունների շաքին:

3. Քնելուց առաջ սմարթֆոն օգտագործելու սովորություն

Այս սովորությունը ավելի շատ ազդում է Ձեր առողջութան վրա: Կապույտ էկրանը սպանում է քնելու հորմոնները: Սա կարող է հանգեցնել անքնության:
Աշխատեք չօգտագործել սմարթֆոնը քնելուց 1-2 ժամ առաջ: Ավելի լավ է գիրք կարդացեք:

4. Անցյալի համար մեղադրելու սովորություն

Բոլորս էլ ափոսում ենք անցյալում արված այս կամ այն քայլի համար:
«Ես պետք է անեի դա» արտահայտության փոխարեն օգտագործեք «Ես կարող էի անել դա…» արտահայտությունը: Անցյալն այլևս հետ բերել հնարավոր չէ, այնպես որ սովորեք Ձեր սխալների վրա և ապագայում մի կրկնեք դրանք:

5. Ամեն ինչի հետ համաձայնվելու սովորություն

Մենք միշտ վախենում ենք բաց թողնել ինչ-որ բան, կամ ինչ-որ բան չհասցնել: Այդ իսկ պատճառով մենք միշտ այո ենք ասում ցանկացած առաջարկին, անգամ եթե համոզված չենք, որ մեր որոշումը ճիշտ է:

Իհարկե, դեպի արկածները նետվելը բնավորության լավ գիծ է, սակայն պետք է դրա համար ընտրել ճիշտ տեղն ու ժամանակը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս