Բաժիններ՝

«Այս կյանքում կարևոր չէ՝ ինչպես ես դու ընկնում, շատ ավելի կարևոր է, թե ինչպես ես բարձրանում». Շերոն Սթոուն

Շերոն Սթոունի կյանքի դասերը

1.  Իսկական միայնությունն այն է, երբ քեզ շրջապատում են քեզ չհասկացող մարդիկ:

2. Երեխայից լավ ոչինչ կա, ավելի լավ կարող են լինել միայն 2-3 երեխաները:

3. Սեքսուալ մերձեցումը կարելի է համեմատել միայն երաժշտության կամ աղոթքի հետ:

4. Վերցրու քեզ համար ամենակարևորը, օգտագործիր դա ու ազատվիր մնացածից:

5. Երբ դու երիտասարդ ես, ժամանակ ունես հավաքել քեզ կրկին, հավաքել բեկորներից, փոխել ինչ-որ բան: Իսկ երբ դու արդեն հասել ես որոշակի տարիքի, դու պարզապես ասում ես. «Ես ես եմ, դուր է գալիս դա ինչ-որ մեկի, թե ոչ…»:

6. Սերը նման է սառույցով պատված լեռան գագաթը մթության մեջ բարձրանալուն: Մի անզգույշ կամ սխալ քայլ, և դու մեռած ես:

7. Երիտասարդ լինելը ձանձրալի է: Ես միշտ ցանկացել եմ արագ դառնալ իսկական հասուն կին:

8. Երբ մեծանում ես, ուզում ես, որ կողքիդ պարզապես հմայիչ երիտասարդ լինի, իսկ երբ երիտասարդ ես, չկա ավելի ձանձրալի բան, քան կողքիդ պարզապես հմայիչ երիտասարդը:

9. Երբ ես ազնվորեն հայտարարեցի, որ լրացել է 40 տարիս, հոլիվուդյան պրոդյուսերներն ըստ երևույթին լավ չլսեցին և որոշեցին, որ ես ինձ ժանտախտով հիվանդ եմ հայտարարել: Եթե նրանք չեն ուզում աշխատել 40-ից բարձր դերասանուհիների հետ, աշխարհի ամենաստոր արարածներն են:

10. Այս կյանքում կարևոր չէ, թե ինչպես ես դու ընկնում, շատ ավելի կարևոր է, թե ինչպես ես բարձրանում:

11. Դուք ժամադրվել եք ինչ-որ մեկի հետ, հանդիպում եք, և 3 ամիս անց հանկարծ հիվանդանում եք գրիպով: Եվ նա թողնում է ձեզ ու միայնակ գնում բասկետբոլային խաղ դիտելու, քանի որ չի ուզում գտնվել գրիպով հիվանդ մարդու կողքին: Ինչպե՞ս կարելի է սիրել նման մեկին:

12. Իսկական տղամարդկանց ուղեղն ավելի պինդ պետք է լինի, քան նրանց առնանդամը: Միայն հարստությունն ու սեքսուալությունն ուրախություն չեն կարող պատճառել:

13. Դա հեշտ բան չէր: Կար նույնիսկ մի հիմար ժամանակահատված, երբ ես գինու շշի հետ փակվել էի լոգասենյակում ու ինքս ինձ ասում էի, որ դուրս չեմ գա այնտեղից այնքան ժամանակ, քանի դեռ չեմ հարմարվել այն բանի հետ, թե ինչ տեսք ունեմ ես այժմ: Ես մեծ հայելու մեջ նայում էի իմ արտացոլանքին և արտասվում, արտասվում, արտասվում: Հաջողվե՞ց ինձ արդյոք հաշտվել թորշոմելու հետ: Ոչ, բայց ինձ մի ճշմարիտ միտք այցելեց՝ իսկ ինչպե՞ս ես դա անեմ, այսինքն՝ ինչպե՞ս ծերանամ:

14. Երբ ես ծնվեցի, արդեն 40 տարեկան էի: Մեկ տարեկան չկայի, արդեն քայլում էի ու մեծերին հարիր հարցեր տալիս: Երբ դպրոց էի գնում, բոլորն արդեն իսկ խելագարվում էին ինձ համար:

15. Արդյո՞ք կնոջ տարիքն առավելություններ ունի: Կարծում եմ՝ տարիքի հետ մենք պետք է ավելի ինքնավստահ լինենք, միայն թե այդ ժամանակ այդ հարցն օրախնդիր չէ: Բայց իրականում տարիքի վերաբերյալ սպանիչ մտքերից կնոջը փրկում են միայն երեխաները: Այն բանից հետո, երբ ես սկսեցի արթնանալ առավոտյան ժամը 6-ին՝ տղաներիս համար նախաճաշ պատրաստելու նպատակով, ինձ սկսեցին այցելել ճիշտ մտքեր:

16. Ինձ դուր է գալիս կին լինել, այլ ոչ թե՝ աղջնակ:

17. 45-ից հետո ես սկսեցի ակտիվորեն զբաղվել պարերով և մարմնի ճկունությունն ապահովող վարժություններով: Եվ այդ պահին ես հասկացա, որ կնոջ կյանքում ալկոհոլ չպետք է լինի: Ոչինչ այնպես չի փչացնում դեմքը, կուրծքն ու որովայնը, որքան ալկոհոլի ավելորդ գավաթը: Դուք կարող եք, իհարկե, ձեզ սովի մատնել ու տարբեր սննդակարգերի հետևել, սակայն ալկոհոլը ձեր դեմքը կաղավաղի:

18. «Հիմնական բնազդ» ֆիլմի եզրափակիչ հատվածի հիմքում, որն ինձ հանրահայտ դարձրեց, ընկած է դավաճանությունը: Եթե ես լինեի ֆիլմի ռեժիսոր Փոլ Վերհովենի փոխարեն, ես անկասկած ցանկացած դասավորության դեպքում այդ տեսարանը կներառեի ֆիլմի վերջնական տարբերակում մոնտաժից հետո, սակայն դերասանուհու նկատմամբ տարրական հարգանքից ելնելով՝ ես գոնե ի վիճակի կլինեի նրան ասել, թե ինչ տեսքով է վերջինս ներկայանալու հանդիսատեսին: Ինձ այդ պատվին չարժանացրին, և ես ֆիլմի առաջնախաղի ժամանակ պարզապես սարսափելի վիճակում էի դահլիճում:

19. Ավա Գարդներն աշխարհի ամենագեղեցիկ կինն էր, և հիանալի է, որ նա իր դեմքը չձևափոխեց: Երբ նա ծերացավ, աշխատում էր հասարակության մեջ գտնվելիս՝ դեմքով շրջվել դեպի պայծառ լույսը՝ բարձրացնելով իր նուրբ ծնոտը, փորձելով գտնել լավագույն ռակուրսը: Եվ վերջ: Եվ նա միշտ կին է եղել: Նա երբեք չի փորձել դեռահաս աղջնակի տեսք ունենալ:

20. Ես չեմ ուզում պատշաճ տեսք չունենալ և դեռ պատանեկության տարիներին սովորեցի ժամանակին կանգ առնել սեղանի առջև ու շատ չուտել: Ես սննդային նախընտրություններ չունեմ, կարող եմ շաբաթներով միայն բուսական սնունդ ուտել: Բայց կարող եմ նաև ինձ թույլ տալ ուտել արյունոտ բիֆշտեքս: Ես արյան մեջ խոլեստերինի ցածր մակարդակ ունեմ ու ցածր զարկերակային ճնշում: Իսկ դուք ձեր ցուցանիշները գիտե՞ք:

21. Օգտվելով նրանից, որ ես հիվանդ եմ, անևրիզմ ունեմ, իմ նախկին ամուսինն ու նրա նոր կինը դատական կարգով երեխաներիս վերցրին ինձնից: Եվ հենց այդ ժամանակ ես իմացա, թե ինչ բան են իսկապես սև օրերը: Ես մոխրացել էի. Ամուսնությունս կործանված էր, կարիերաս՝ ավարտված: Բայց իմ բախտը բերեց: Ինձ հրավիրեցին բարեգործական միջոցներ հավաքելու նպատակով անցկացվող աճուրդը վարելու: Պարզվեց, որ դա ինձ մոտ շատ լավ է ստացվում: Մայրս ինձ անգամ ասաց, որ ես կարող եմ նույնիսկ սառույցն էսկիմոսներին վաճառել: Հայտնիներով լեցուն այդ կարևոր միջոցառումների ժամանակ միշտ կգտնվի մի հարբած կատակասեր, ով կխնդրի, որ ես իմ հագի զգեստն այդ պահին աճուրդով վաճառեմ: Ես միշտ համաձայնում եմ: Ես չեմ ամաչում այդ միջոցառումից հետո սեղանի սփռոցով փաթաթված տուն գնալ:

22. Պետք չէ վախենալ դեֆիցիտից. Մի գեղեցիկ օր դուք ամեն ինչ տալու եք, միևնույն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս