Բաժիններ՝

Ինչ հավաքածուներ ունեն հայտնի մարդիկ

Հավաքածուների առարկաներ հաճախ դառնում են նամականիշերը, ճենապակյա տիկնիկները, արվեստի ստեղծագործությունները և ռետրո մեքենաները: ELLE-ը պարզել է՝ ինչ հավաքածուներ ունեն հայտնի մարդիկ:

Անջելինա Ջոլի

Սառը զենքերի տպավորիչ հավաքածուն Անջելինա Ջոլիի հպարտությունն է: Հավաքածուի սկիզբը դրել է դաշույնը, որը դերասանուհու մայրը գնել է տոնավաճառից: Իր հավաքածուի յուրաքանչյուր նմուշն Անջելինան պահում է առանձին տուփերի մեջ:

Վիկտորիա Բեքհեմ

Դիզայներ Վիկտորիա Բեքհեմը շատ է սիրում պայուսակներ: «Կարծում եմ՝ դա փողի հրաշալի ներդրում է»,- հայտարարել է Վիկտորիան իր հարցազրույցներից մեկում: Նրա հավաքածուի մոտավոր արժեքը գնահատվում է 3 մլն դոլար, իսկ ցուցանմուշների մեծ մասի հեղինակը Hermès նորաձևության տունն է:

Ջոնի Դեփ

Հնարավոր չէ պատկերացնել Ջոնի Դեփին առանց գլխարկի: Դերասանը հսկայական հավաքածու ունի՝ տարբեր գույների, ձևերի և բրենդերի: Բացի այդ, Ջոնի Դեփը հավաքում է նաև աղավնիների և չղջիկների կմախքներ:

Նիկոլ Քիդման

Նիկոլ Քիդմանը վաղուց հետաքրքրվում է մանրադրամներով: Ընդ որում, Քիդմանի հավաքածուում հայտնվում են բացառապես հրեական հին մանրադրամներ:

Ջենիֆեր Լոպես

Ջեյ Լոն սիրում է փորձարկումներ անել արտաքին տեսքի հետ, այդ իսկ պատճառով էլ նրա կիրքը կեղծամներն են: Իր տանը Լոպեսը կեղծամների պահպանման համար հատուկ սենյակ է հատկացրել:

Նիկոլաս Քեյջ

Երկար ժամանակ Քեյջը հետաքրքրվում էր կոմիքսներով և ուներ հազվագյուտ հրատարակությունների հավաքածու: Բայց վերջերս դերասանը հայտարարեց, որ արդեն մեծացել է և այժմ հավաքում է դանակներ:

Կալուդիա Շիֆֆեր

Սուպերմոդելն անսովոր հոբբի ունի. վաղ մանկությունից Շիֆֆերը հավաքում է չորացրած միջատներ:

Ռիզ Ուիզերսփոուն

Հին ներքնազգեստերը և գործված կտորները Ռիզ Ուիզերսփոունը գնում է հին տոնավաճառներից և վինտաժային հագուստի խանութներից:

Ջեյ Զի

Հայտնի ռեփերը թուլություն ունի ժամացույցների նկատմամբ: Այն պահից սկսած, երբ Ջեյ Զիի կինը՝ Բեյոնսեն, ամուսնուն նվիրեց 5 մլն եվրո արժողությամբ Hublot Big Bang ժամացույց, ռեփերը սկսեց հավաքել ժամացույցի թանկ և անսովոր օրինակներ:

Պենելոպե Քրուզ

Հոլիվուդի ամենաոճային դերասանուհիներից մեկն ունի շորերի կախիչների հավաքածու: 500-ից ավելի կախիչներից է բաղկացած Պենելոպեի հավաքածուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս