Բաժիններ՝

12 դաժան ճշմարտություն, որոնք ձեզ կօգնեն աճել

Կենսական ճշմարտություններ, որոնք դուք չեք կարող փոխել, սակայն որոնք արդյունքում կարող են օգնել ձեզ ավելի լավը դառնալ: Եթե դուք մի հայացք նետեք ձեր նախկին կյանքին, կհասկանաք, որ հաճախ ձեր կյանքում կատարվել են իրադարձություններ, որոնց դուք ձգտել եք, քանի որ համարել եք, որ դրանք լավ են ձեզ համար, սակայն ինչ-որ բան հետ է պահել ձեզ դրանից, և դուք հայտնվել եք մի այլ ճանապարհի վրա, ինչը, հետագայում պարզվել է, որ լավագույն տարբերակն է ձեզ համար:

Դուք ի վիճակի չեք ամեն բան վերահսկել: Երբեմն պետք է պարզապես թուլանալ ու հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի: Պետք է բաց թողնել կյանքը և թույլ տալ, որ նա գնա իր ճանապարհով, քանի որ կան այնպիսի կենսական ճշմարտություններ, որոնք փոխել դուք ի զորու չեք, սակայն որոնք կարող են ձեզ օգնել ավելի լավը դառնալ:

Ահա այդ 12 ճշմարտությունները:

1. Ինչ պատահում է, ուրեմն լավն այդ է: Երբեմն նույնիսկ ամենաողբերգական և սթրեսային իրավիճակներն արդյունքում մեզ տալիս են կարևոր կենսական դասեր, որոնք մենք երբեք չենք էլ պատրաստվել սովորել: Հիշեք այն ժամանակները, երբ դուք մտածում էիք, որ ամեն ինչ կործանվում է, բայց իրականում ամեն ինչ իր տեղն է ընկել:

Կարդացեք նաև

2. Քանի դեռ դուք այս աշխարհում ինչ-որ բան չեք կորցրել, դուք կարող եք շարունակել փնտրել ձեր իրական էությունը: Ինչ-որ բան կորցնելու գիտակցությունն առաջին քայլն է դեպի այն կյանքը, որում դուք ուզում եք ապրել: Երկրորդ քայլն այն կյանքը թողնելն է, որում դուք չեք ուզում ապրել: Իրականում սարսափելի է ամբողջովին սեփական կյանքդ փոխելը:

Սակայն ավելի սարսափելի է ափսոսանքը: Երազանքներն առանց գործողությունների պարզապես երազանքներ են, առանց երազանքների գործողությունները՝ սարսափելի: Ձեր սիրտը պետք է ազատ լինի և համարձակություն ունենա հետևել ձեր ճանապարհին: Արթնացրեք ձեր միջի հսկային:

3. Միայն ուժեղ ցավն է ձեզ հնարավորություն տալիս բացահայտել ձեր ողջ ներուժը: դա սարսափելի, սթրեսներով լեցուն ընտրություն է, որն արդյունքում ավելի ողջամիտ է: Առանց ցավի փոփոխություններ չեն լինում: բայց հիշեք, թույլ տվեք ցավ զգալ միայն այն դեպքում, երբ նրանից կարող եք օգուտ քաղել, հետո նրանից դուք պետք է ազատվեք:

4. Ամենադժվար որոշումներից մեկը, որոնց հետ բախվում եք կյանքում, նահանջելու կամ ևս մեկ առաջ քայլ կատարելու ընտրությունն է, երբ դուք փորձում եք փոխել ինչ-որ մեկից, կամ փախչում եք նրանից, ով ուզում է փոխել ձեզ: Սակայն, եթե դուք հետևեք ձեր երազանքին, դուք պետք է ևս մեկ քայլ կատարեք:

Եվ մի մոռացեք, որ այդ քայլը կարող է փոխել ձեր երազանքը, կամ ձեզ համար նոր երազանք կհայտնվի: Դա նորմալ է: Այդպես լինում է:

5. Նախ և առաջ՝ հոգ տարեք ձեր մասին: Մինչև այլոց ընկերը լինելը՝ դուք նախ և առաջ պետք է ձեր ընկերը լինեք: Մինչև ուրիշներին փոխելը՝ ինքներդ փոխվեք: Մինչև ուրիշներին երջանկացնելը՝ երջանկացրեք ինքներդ ձեզ: Դա չի կարելի եսասիրություն անվանել:

Դա կոչվում է անձի զարգացում: Միայն այն բանից հետո, երբ կկարողանաք հավասարակշռել ինքներդ ձեզ, դուք կարող եք հավասարակշռել աշխարհը ձեր շուրջը:

6. Ամենամեծ ազատություններից մեկն ուրիշների՝ ձեր մասին ունեցած կարծիքի մասին չմտահոգվելն է: Քանի դեռ ձեզ համար կարևոր է, թե ինչ են ուրիշները մտածում ձեր մասին, դուք պատկանում եք նրանց: Միայն այն դեպքում, երբ դուք շրջապատի հավանության կարիքն ունեք, դուք կարող եք պատկանել ինքներդ ձեզ:

7. Հնարավոր է, որ ձեզ որոշ ժամանակ հարկավոր է միայնության մեջ լինել, մինչև դուք կհասկանաք, որ ձեր նախկին անհաջող հարաբերությունները հետևանք են այն բանի, որ որոշ վատ իրավիճակների լուծումը հավասարապես երկուսիդ ուսերին չի դրվել, և դա բաժանման պատճառ է դարձել ի վերջո:

Միայնակ դուք վստահություն ձեռք կբերեք և նոր հարաբերություններում արդեն կտեսնեք նախկին խնդիրների լուծման տարբերակները և կխուսափեք հին սխալները կրկնելուց: Այդ վստահությունը ձեզ ավելի երջանիկ կդարձնի:

8. Միակ բանը, ինչ դուք կարող եք ամբողջովին կառավարել, այն է, թե ինչպես եք դուք արձագանքում այն բաներին, որոնք ձեր վերահսկողությունից դուրս են: Որքան լավ դուք կարողանաք հարմարվել կյանքում հանդիպող իրավիճակներին, այդքան լավ ձեզ համար:

9. Որոշ մարդիկ կխաբեն ձեզ: Հիշեք, ազնիվ թշնամին ավելի լավ է, քան ընկերը, ով ձեզ խաբում է: Ավելի քիչ ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչ են ասում մարդիկ, ավելի շատ՝ նրանց գործողություններին:

Նրանց գործողությունները ձեր առջև ճշմարտությունը կբացահայտեն, որը ձեզ կօգնի գնահատել ձեր հարաբերությունների իրական որակը երկարաժամկետ հեռանկարի համար:

10. Եթե դուք կենտրոնանում եք այն բանի վրա, թե ինչ չունեք, դուք երբեք չեք ունենա այն, ինչ ուզում եք: Եթե դուք շնորհակալ եք այն բանի համար, ինչ ունեք, արդյունքում՝ դուք ավելի շատ բան կունենաք: Երջանկությունն ինչ-որ բան ունենալու մեջ չէ, և հարցը ոսկին չէ: Երջանկությունն ապրում է հոգու մեջ: Առատությունն այն չէ, թե որքան դուք ունեք, այլ այն, թե ինչպես եք դուք վերաբերվում ձեր ունեցածին: Եթե իրերին չափից դուրս մեծ կարևորություն եք տալիս, երջանկությունը կհեռանա ձեզնից:

11. Դուք ձեզ դատապարտում եք անցյալի համար, որն այլևս չկա: Միայն այն, որ դուք այնտեղ չեք, ուր կուզենայիք լինել այսօր, չի նշանակում, որ դուք այնտեղ երբեք չեք լինի: Դուք ամեն ինչ կարող եք փոխել մեկ վայրկյանում՝ կատարելով ձեր ընտրությունը, որպեսզի փոքր-ինչ կողմ քաշվելով՝ կրկին փորձեք, կրկին սիրեք և կրկին երազեք:

12. Ամեն ինչ լավ կլինի. միգուցե ոչ այսօր, բայց, ի վերջո, այդպես է լինելու: Կար ժամանակ, երբ թվում էր, թե ինչ-որ բան այնպես չի տեղի ունենում, սակայն պարզվեց, որ դա սխալ է: Ձեզ կարող էր թվալ, թե դուք հավերժ դոփելու եք նույն տեղում, բայց դա այդպես չէր: Իհարկե, արևը երբեմն անհետանում է, և կարող է անգամ կայծակը խփել, բայց, ի վերջո, արևն ամպերի արանքից դուրս է գալու: Երբեմն իսկապես պոզիտիվ լինելը դառնում է մեր կյանքի գործը, որպեսզի կրկին տեսնենք ամպերի արանքից դուրս եկող արևի շողը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս