Բաժիններ՝

Սիրտը, որը երբեք չի տառապել, անպտուղ է. Գաբրիել Գարսիա Մարկես

Գաբրիել Գարսիա Մարկեսը սիրահարվել է Մերսեդես Բարչային, երբ վերջինս տակավին աղջնակ էր: Առաջին իսկ հանդիպման ժամանակ նա որոշել է, որ ամուսնանալու է այդ աղջկա հետ: Միասին նրանք ապրել են ավելի քան կես դար:

«Ընտանեկան կյանքի տարիներին մենք չենք ունեցել ոչ մի լուրջ բաժանում: Թերևս այն պատճառով, որ մենք ամեն իչջին նայում էինք այնպես, ինչպես մինչ ամուսնությունը: Ընտանեկան կյանքը Սատանայական դժվար կյանք է, որը պետք է ամեն օր սկսել նորից»,- ասել է գրողը շատ տարիներ անց:

«Կյանքը, ընդհանուր առմամբ, դժվար գործ է, բայց ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ այն արժեր դրան: Այդ թվում նաև ծերությունը»,- ասում էր Մարկեսը:

«Ես երբեք չէի փոխի իմ մեծ ընկերներին, իմ հիասքանչ կյանքը, իմ սիրելի ընտանիքն ավելի քիչ ճերմակ մազերի կամ ավելի հարթ որովայնի հետ:

Կարդացեք նաև

Ծերանալուն զուգահեռ ես դարձա ավելի ընկերասեր և պակաս ինքնաքննադատ:

Ես դարձա իմ ընկերը:

Ես չեմ մեղադրում ինձ այն բանի համար, որ ավելորդ թխվածքաբլիթ եմ կրկել, չեմ հարդարել անկողինս կամ ինչ-որ հիմար բան եմ գնել, որն ինձ պետք չէր: Ես անկարգության և էքստրավագանտության իրավունք ունեմ:

Ես տեսել եմ, թե ինչպես են շատ թանկարժեք ընկերներ հեռացել այս աշխարհից չափազանց շուտ, ավելի շուտ, քան գիտակցել են ծերության մեծագույն ազատությունը: Ո՞վ պետք է ինձ մեղադրի, եթե ես որոշեմ կարդալ կամ խաղալ համակարգչով մինչև ժամը չորսը և քնեմ մինչև կեսօր:

Ո՞վ ինձ ավելի երջանիկ կդարձնի, եթե ես լինեմ անկողնում կամ հեռուստացույցի առաջ այնքան, որքան ուզում եմ:

Ես կպարեմ հիասքանչ 70-80-ականների հիթերի տակ և, միևնույն ժամանակ, ես կուզենամ լաց լինել կորցրած սիրո համար:

Ես գիտեմ, որ երբեմն ինչ-որ բան մոռանում եմ, բայց կյանքում կան որոշ բաներ, որոնց մասին ուղղակի պետք է մոռանալ:

Ես հիշում եմ կարևոր բաները:

Իհարկե, տարիների ընթացքում իմ սիրտը կոտրվել է շատ անգամներ, բայց կոտրված սրտերը մեզ տալիս են ուժ և կարեկցանք:

Սիրտը, որը երբեք չի տառապել, անպտուղ է և երբեք չի զգում անկատար լինելու ուրախությունը:

Իմ բախտը բերել է, որ ես բավակնին երկար են ապրել և իմ ճերմակ մազերը և պատանեկան ծիծաղը հավերժ մնացել են իմ դեմքին:

Շատերը երբեք չեմ ծիծաղել, շատերը մահացել են, նախքան նրանց մազերը արծաթափայլ են դարձել:

Երբ ավելի մեծ եք դառնում, Ձեզ ավելի հեշտ է դրական դառնալ:

Ձեզ ավելի քիչ է անհանգստացնում այն, թե ինչ են Ձեր մասին մտածում ուրիշները:

Ես այլևս չեմ կասկածում ինքս ինձ:

Ես արժանացել եմ սխալվելու իրավունքին: Եվ այսպես, պատասխանելով Ձեր հարցին՝ դո՞ւր է գալիս ինձ արդյոք իմ ծերությունը, ես պատասխանում եմ՝ ինձ դուր է գալիս այն մարդը, որը ես դարձել եմ:

Ես հավերժ չեմ ապրելու, բայց քանի դեռ այստեղ եմ, ես ժամանակ չեմ կորցնի փոշմանելու վրա այն բանի համար՝ ինչ կարող էր լինել, կամ անհանգստանալ նրա համար, ինչ լինելու է:

Եվ եթե ուզենամ, ապա ամեն օր աղանդեր կուտեմ:

Հասկացա՞ք:

Թող մեր ընկերությունը երբեք չավարտվի: Չէ՞ որ այն սրտից է բխում»,- Գ.Գ. Մարկես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս