Բաժիններ՝

Սիրեք ու պաշտպանեք հայրենիքը. անհայրենիքները երկար չեն ապրում. հանրահայտ վիրաբույժ Ֆյոդոր Ուգլովի երկարակեցության կանոնները

Մինչև իր կյանքի վերջին օրերը բժիշկ Ուգլովը, ով ապրել է 103 տարի, պայծառ միտք ուներ, ֆանտաստիկ հիշողություն ու հարաբերականորեն վատ չէր զգում իրեն: Իսկ իր հարյուրամյակի նախօրեին նա ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենածեր վիրահատող վիրաբույժ: Այս մասին գրում է cluber.com.ua կայքը:

Ուրեմն ո՞րն է ռուս բժշկի երկարակեցության գաղտնիքը, ում ձեռքբերումները վիրաբուժության մեջ համաշխարհային անուն ունեցող մասնագետները համեմատում են տիեզերք թռչելու հետ:

Ֆյոդոր Ուգլովը երկարակեցության իր տեսությունն ուներ: Ահա նրա սկզբունքները՝

.Ձեր մտքին ու մարմնին անընդհատ աշխատանք հանձնարարեք: Ֆիզիկական ու ինտելեկտուալ կանոնավոր ծանրաբեռնվածությունը կօգնեն ձեզ երկար տարիներ մնալ աշխույժ ու սթափ մտքով ու մարմնով:

  • Ձեր իմունիտետն ամրապնդեք կոփմամբ
  • Հրաժարվեք ալկոհոլից ու ծխախոտից առհավետ
  • Սնունդի մեջ չափավոր եղեք. ավելորդ քաշն ու առողջությունն անհամատեղելի են
  • Հետևեք օրվա ռեժիմին. գիշերը մարդկանց տրված է քնելու համար
  • Լիարժեքորեն հանգստացեք
  • Սիրեք ու պաշտպանեք հայրենիքը. անհայրենիքները երկար չեն ապրում
  • Սիրով կատարեք ձեր աշխատանքը ու հարգեք ուրիշի աշխատանքը
  • Կարողացեք տիրապետել ինքներդ Ձեզ ու երբեք մի ընկեք ձանձրույթի մեջ
  • Փայփայեք այն անձնական ռեսուրսները, որ բնությունն է տվել
  • Մի վախեցեք բժշկի գնալ
  • Միշտ բարիք գործեք

Նորմալ քաշի պահպանումը բժիշկ Ուգլովը համարում էր այն մարդու կարևորագույն խնդիրներից մեկը, ով ուզում է ապրել երկար, լիարժեք կյանքով: Ինքը՝ Ուգլովը, վերջինիս կնոջ խոսքերով՝ միշտ միևնույն քաշն ուներ՝ 70 կգ. 1.70 հասակի պարագայում: Ուտում էր ամեն ինչ, բայց փոքր չափաբաժիններով, նախընտրում էր բնական մթերքները ու խուսափում էր շաքար օգտագործելուց:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս