Գիտակից կյանք. 7 բան, որոնք ամեն օրն ավելի զարմանահրաշ կդարձնեն
«Մենք այն ենք, ինչ մտածում ենք: Այն, ինչ մենք կանք, առաջանում է մեր մտքերից: Մեր մտքերով մենք ստեղծում ենք աշխարհը»,- Բուդդա:
1. Սպորտ
Շաբաթը 5-6 անգամ սպորտով զբաղվելը կօգնի պահպանել մարզավիճակը:
2. Ջուր
Դուք պետք է օրական խմեք 1,5-3 լիտր ջուր:
3. Մեդիտացիա
Օրական 10 րոպե լռությունը, խաղաղությունն ու ինքնաճանաչումը բավական կլինեն Ձեր կյանքը զգալիորեն բարելավելու համար:
4. Օրվա պլանավորում
Պլանավորեք ոչ միայն աշխատանքը, այլև մնացած ամեն ինչը: Սա լավագույն միջոցն է վերահսկելու, թե ինչպես է անցնում ձեր օրը, ինչն ավելի շատ հնարավորություններ է բացում լավ կյանքի համար:
5. Ընթերցանություն
Կարդալը միշտ օգուտ է բերում է, եթե դա անում եք կանոնավոր կերպով: Ծանրաբեռնվածությունից խուսափելու համար օրական 15-60 րոպեն բավական կլինի:
6. Անձնական հիգիենա և տնային աշխատանք
Այստեղ կարևոր է հետևողականությունը: Միշտ հոգ տարեք Ձեր արտաքինի և մաքրության մասին և կարգուկանոն պահպանեք Ձեր շուրջը:
7. Աշխատանք
Ոչ թե հանուն ուրիշի, այլ հանուն ձեր ցանկությունները կատարելու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը