
Տարիքն այն է, երբ դու հաճախ ես ժպտում, որովհետև գիտես՝ ինչ արժե այս ամբողջ կյանքը. Ալ Պաչինո

Դերասան և ռեժիսոր Ալ Պաչինոն 81 տարեկան է: Նա շարունակում է վարել բավականին ակտիվ կյանք և խոստովանում է, որ չի զգում իր տարիքը: Մի անգամ այն հարցին, թե ինչ բան է տարիքը, նա պատասխանել է.
«Ի՞նչ բան է տարիքը: Դուք մտածում եք, որ ես ինչ-որ բան գիտե՞մ այդ մասին: Դա դարավոր ծառի ճեղքված բունն է, որի կողքով անցնում էին իմ ծնողները: Կամրջի ճերմակած քարն է, հին մանրահատակի ճռռոցն է, երեկվա հարևան երեխաներն են, որոնք այսօր երկու գլուխ բարձր են ինձնից: Սուրճի նոր համն է, որը խմում ես վերջին 30 տարում, բայց նկատել ես դա հենց նոր:
Ինչ-որ մեկը կասի, որ տարիքը կնճիռներն են և ճերմակ մազերը: Զառանցանք: Այդ ամենն արտաքինն է: Տարիքը գլխում է և սրտում: Տարիքն այն է, երբ առավոտյան արթնանում ես և ասում՝ շնորհակալություն, Տեր, որ թույլ տվեցիր ինձ այսօր բացել աչքերս, որ իմ ոտքերը քայլում են, սիրտս բաբախում է, հոդերս ծալվում են, իսկ ականջներս տարբերում են իմ սիրելի երաժշտությունը:
Տարիքն այն է, երբ դու ավելի հաճախ ես ժպտում, քան ծնողների գուրգուրվող երեխան, որովհետև դու ավելի լավ գիտես, թե ինչ արժե այս ամբողջ կյանքը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը