
Յունիբանկի «Շահավետ+» ժամկետային ավանդը էլ ավելի շահավետ է դարձել ավանդատուների համար

Յունիբանկը բարելավել է «Շահավետ+» ժամկետային ավանդի պայմանները` դարձնելով այն էլ ավելի շահավետ ավանդատուների համար: Այսուհետ 14% տարեկան տոկոսադրույքը կգործի նաև 91 օր և ավելի ժամկետով գումար ներդնելու դեպքում: Բացի ՀՀ դրամից, «Շահավետ+» ավանդը կարելի ձևակերպել ԱՄՆ դոլարով կամ եվրոյով` համապատասխանաբար 7% և 5% տարեկան տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո:
«Շահավետ+» ավանդի դեպքում կարելի է ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլև օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը, ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը` ամենամսյա կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Ավանդի լրացուցիչ առավելությունն է օվերդրաֆտի /վարկային միջոցների/ ստացման հնարավորությունը` ավանդի գումարի 90% չափով: «Շահավետ+» ավանդը կարելի է ձևակերպել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածում:
31.12.13թ.-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը կազմել է 122.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15%-ով: Ժամկետային ավանդների ծավալն աճել է 17%-ով և կազմել 108.5 մլրդ դրամ: