Ջոն Հեֆերնը ոգևորված է «Որոտան» ՀԷԿՀ գույքի առքուվաճառքի պայմանագրով
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հունվարի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ոգևորված է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքի առուվաճառքի պայմանագրով՝ ստորագրված ՀՀ կառավարության և ContourGlobal-ի միջև. ամերիկյան ընկերությունը «Որոտանի» ՀԷԿՀ-ը ձեռք է բերել 180 միլիոն դոլարով: Այս մասին գրում է 1in.am-ը։
«Գործարքի ստորագրմամբ մենք ոգևորված ենք: Այս ներդրումը Միացյալ Նահանգների կողմից երբևէ կատարված ամենամեծ ներդրումը կլինի Հայաստանի էներգետիկ ոլորտում, որ կարժենա 180-250 մլն, նայած՝ ինչպես է դա հաշվարկվում:
ԱՄՆ դեսպանությունում մեր առաջնակարգ խնդիրներից մեկը Հայաստանի հետ առավել ամուր ներդրումային և առևտրային կապերի ձևավորումն է, և այս գործարքի ստորագրումը, կարծում եմ, դրա ապացույցներից մեկն է»,- ասել է նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում