Հրանտ Բագրատյան. Վստահաբար կարող եմ ասել, որ հանրապետության նախագահը չի խորացել կենսաթոշակային «բարեփոխման» հարցի էության մեջ

«Վստահաբար կարող եմ ասել, որ հանրապետության նախագահը չի խորացել կենսաթոշակային «բարեփոխման» հարցի էության մեջ: ՀՀ նախագահին սա մատուցվել է խորամանկաբար, թե` լավ բան ենք ուզում անել, դեմ են դուրս գալիս: Եթե նա մի փոքր խորանար, կհասկանար, որ պարզապես գործ ունենք, լավագույն դեպքում, մի անկապ «ռեֆորմի» հետ: Լավ ճանաչելով կառավարության ղեկավարին, հստակ հասկանալի է, որ սխալ է, բայց չեն ուզում երկու ոտքը դնել մի կոշիկի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ի պատասխան հարցի` նման հակազդեցության պարագայում ինչո՞ւ իշխանությունը չի համաձայնում հետաձգել ու կրկին քննարկել այդ համակարգը նախատեսող օրենքը:

Ըստ Բագրատյանի, հրաժարվել կուտակային համակարգից, նշանակում է` վերջնականապես հրաժարվել կառավարությունից, որի նկատմամբ ոչ ոք այլևս պատրանքներ չունի. «Եվ վերջապես՝ չեմ կարծում, որ նախագահը թույլ է տվել իրեն այդ աստիճան իջնել, չեմ բացառում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ՝ սկսած կառավարության ղեկավարից, ստվերային կապ ունեն այդ ռեֆորմի հետ»:

Հրանտ Բագրատյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031