Բաժիններ՝

«Որոտանը հնարավոր է վաճառվի Ադրբեջանին կամ Թուրքիային». «Ա1+»

Արձագանքելով Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին ամերիկյան կազմակերպություններին՝ «Ա1+»-ի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանն այդ գործարքը նմանեցրել է «12 աթոռ» ֆիլմին։ Այստեղ հայր Ֆյոդրի կինը շատ օպերատիվ ու հետևողականորեն վաճառում է տան եղածը հանուն իրենց անձնական, նեղ նպատակների:

«Որոտանի ՀէԿ-ի արժեքը ամենայն հավանականությամբ շատ ավելին էր, քան 250 մլն դոլարը: Բայց դա էական չէ: Ավելի էական է այն, որ մեր եղածը մենք օտարել ենք, որը, ըստ էության, չի կարելի ողջունել»:

Պարոն Բոստանջյանը չի բացառում, որ մի օր ԱՄՆ-ն կարող է Որոտանը վաճառել օրինակ Թուրքիային կամ Ադրբեջանին: «Սեփականատերը կարող է իր համար հարմար պայմաններով օտարել մեկ ուրիշին: Որևէ մեկի խոսքը այստեղ չի կարող երաշխիք հանդիսանալ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս