Դավիթ Հարությունյանը՝ «գազային» հանձնաժողովի նախագահ, Միքայել Մելքումյանը՝ փոխնախագահ
Քիչ առաջ ավարտվեց «գազի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի դռնփակ նիստը: 168.am-ի հետ զրում հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն ասաց, որ նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, իսկ փոխնախագահ՝ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:
Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ հարցերն առավել մանրամասն ուսումնասիրելու նպատակով որոշվել է նաև հանձնաժողովի աշխատանքները բաժանել 4 ենթախմբերի:
Մանրամասները՝ առաջիկայում: