«Հունաստանի դուրս բերումը եվրոգոտուց չպետք է դառնա ճգնաժամի հաղթահարման որոշում»,-ասել է նա: Նա նշել է, որ Հունաստանը ժամանակ կստանա` միայն բարեփոխումների դիմաց:
Մանավանդ՝ թվերը։ Երբ իշխանությունը փորձում է իրականությունը մատուցել վիճակագրական թվերի տեսքով, ընդդիմությունն ու լրագրողներն էլ հակադարձում են՝ հիմնվելով նույն այդ վիճակագրության վրա, հասկանում ես, որ վիճակագրության դերը մեր երկրում խիստ գերագնահատված է։
Մանկապարտեզներում սննդի գծով պետական գնումների շրջանակում կատարված աննախադեպ չարաշահումների մասին ՏՄՊՊՀ-ն կհրապարակի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 11-ին, ՏՄՊՊՀ-ի նիստում:
«Ռոսնավթգազը», որը «Ռոսնավթի» և «Գազպրոմի» պետական բաժնետոմսերի կառավարիչն է, պատրաստ է բյուջե փոխանցել հավաքագրված դիվիդենտները, եթե կառավարությունն ընդունի համապատասխան որոշումը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի մի շարք համայնքներում ծանոթացել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն):
Անկախության տարիները Հայաստանի տնտեսության տեսանկյունից եղել են միանշանակ ոչ գնահատվող տարիներ, եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ ձախողումներ, և՝ բավական լուրջ: Այս մասին 168.am-ին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Անհնար է ակնկալել երկարաժամկետ զարգացում` չունենալով համակարգային փոփոխություններ, և մենք ուրախությամբ կարող ենք փաստել, որ վերջին տարիներին դիտարկվում է մասնավոր և պետական սեկտորների մերձեցում: Տաթևի վանքի վերածննդի նախագիծը դրա վառ ապացույցն է:
Կիպրոսի Հանրապետության կառավարությունն ու նախագահը ամբողջությամբ բացառում են պետության եվրոյի գոտուց դուրս գալու փաստը, ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Այդ մասին անգամ ասվում է Կառավորության ներկայացուցչի՝ Ստեփանոս Ստեֆանուի պաշտոնական գրության մեջ:
Անկախության տարեդարձը հարմար առիթ է` հետադարձ հայացք գցելու անցած 21 տարիների տնտեսական անցուդարձին: Մեր անցած տնտեսական ուղին՝ ներկայացված գծապատկերների տեսքով, կարծում ենք, կհետաքրքրի ընթերցողներին:
«Հարկավոր է նայել, թե մենք ինչ ունեինք մինչ անկախությունը և ինչ ունենք հիմա: Իրականում այդ հարցը ծավալուն է, և մեկ բառով չես մեկնաբանի այդ ամենը: Մենք անկախություն ենք ձեռք բերել, մենք ունենք խորհրդանիշ՝ երկիր, դրանք անգնահատելի բաներ են: Ամենակարևոր ձեռքբերումը դա է՝ ազատությունը, անկախությունը: Մնացածն անցողիկ երևույթներ են` մի քիչ լավ կլինի, մի քիչ` վատ, մի քիչ շուտ կլինի, մի քիչ` ուշ, դա ոչինչ: Մնայունը երկիրն է»,- ասաց Խ.Մանուկյանը:
«Իրոք, շատ բան է փոխվել այս տարիների ընթացքում: Միակ և ամենահստակ մեկնաբանությունն այն է, որ միայն անկախությունից հետո նոր կամաց-կամաց սկսեց ձևավորվել գործարար ոլորտը: Իսկ դա, թերևս, կարևորագույն բաներից մեկն է»:
Կարող ենք նշել նախ՝ օրենսդրական դաշտի բարեփոխումները, որոնք տեսանելի են, հանգիստ գործունեություն ծավալելու հնարավորությունները, ինչպես նաև՝ այն ազատությունն ու հնարավորությունները, որոնք մեզ տվել է անկախության հռչակումը: Ինչպե՞ս կարող ենք չասել այդ մասին: Իհարկե, ազդեցությունը դրական է: Պետք է նշենք, որ եղել են նաև բացթողումներ, թերություններ, սակայն ձեռքբերումներն առավել քան ակնհայտ են»:
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը վերանայել է 2012թ. համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը։ Արդյունքում՝ հնարավոր աճի գնահատականը կտրուկ իջել է՝ հասնելով 2.5%-ի։
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ցուցանիշներ, որոնք բավականին տպավորիչ են։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին կազմել է 8.3 տոկոս։ Մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ անարգանքի սյունին գամեց կառավարությանն ու նրա առանձին անդամներին՝ հատուկ շեշտելով, որ դժգոհ է կաբինետի աշխատանքից։
Չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման եւ պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ»:
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 171 մլն դրամ պետք է տրամադրի «Հայռուսգազարդ» ընկերությանը՝ որպես փոխհատուցում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող քաղաքացիներին էժան գազ մատակարարելու դիմաց (ապրիլ- մարտ ամսիների համար):
Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ մի օր էլ ռուսական կողմը որոշի «ջրել» մեր պարտքը՝ որպես ռազմավարական գործընկերոջ: Այս հարցի շուրջ 168.am-ը զրուցեց մի շարք տնտեսագետների հետ։
Մարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Արմավիան» պետք է նվազեցներ պարտքը, մինչդեռ հիմա հակառակ միտումն է:
Նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ նվազագույն աշխատավարձը ավելի քան երկու անգամ բարձրացնելու առաջարկն այսօր քննարկվելու է ՀՀ կառավարության հերթական նիստում։ Հիշեցնենք, որ նախկին վարչապետը օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկել է նվազագույն աշխատավարձը ներկայիս 32.5 հազ. դրամի փոխարեն սահմանել 72.5 հազ. դրամ: Հրանտ Բագրատյանն իր առաջարկությունը հիմնավորում է նրանով, որ դա թույլ կտա նվազագույն […]
Միայն անուղղելի լավատեսը կարող է երազել, որ դրանք դատական քննարկումների թեմա կդառնան:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 4.900.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 404-407 դրամով և վաճառվում է 408-410 դրամով:
Մեր պաշտոնյաների գործունեության արդյունավետության վերաբերյալ կարող են տարբեր կարծիքներ լինել՝ լավ կամ վատ։ Սակայն մի բանում նրանց ունակությունն անգերազանցելի է. կարողանում են խոսքն այնպես կառուցել, որ ոչ ոք ոչինչ չհասկանա։ Այսինքն՝ պատասխանել հարցին և միաժամանակ՝ չպատասխանել։
Միայն 2012 թվականի օգոստոսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 19,2%-ով: Մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 380,1 հազ. տոննա բեռ, որից 169,2 հազ. տոննան՝ ներմուծման, 49 հազ. տոննան՝ արտահանման և 161,9 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից այսօր հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվար-օգոստոսին տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 8.3%-ով։
Ըստ e-gov.am ինտերնետային ռեսուրսի, այս տարվա հունվարի 1-ից մինչև օգոստոսի 26-ը տարբեր գերատեսչությունների կողմից կատարվել է 1 անձից գնման 360 գործարք, որից 238-ը շինարարական աշխատանքներ են՝ 10.9 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։
«Բավական է` նշեմ մեկ թիվ. Հայաստանում ինչ հարստություն և եկամուտ կա, դրա 37 տոկոսը ժողովրդինն է, 63 տոկոսը` 40 ընտանիքինը… Ես ասում եմ բոլորին` մեծահարուստներին, օլիգարխներին` պիտի կիսվե´ք, այս երկրում ձեզ այսքան չի հասնում: Ուզում եք սա սոցիալիզմ համարեք, բայց ես սոցիալիստ չեմ, բայց գտնում եմ, որ ժողովրդի հետ պետք է կիսվեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
«Ուղղակի խայտառակություն է, խայտառակություն: Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, պետբյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները միչև հիմա ավարտված չեն, ու պարզվում է` լրացուցիչ գումարներ պետք է պետությունը հատկացնի»,- վրդովված ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Փաստաթղթում խոսքը երկու պարտքերի՝ 189 մլն և 300 մլն դոլարի մասին է: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղրղըզստանի 2005թ. սեպտեմբերի 5-ից կուտակված 189 մլն դոլար պարտքն ամբողջ ծավալով կներվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես: Մնացած պարտք (սկսած 2009-ի փետրվարի 3-ից, կազմում է 300 մլն դոլար) աստիճանաբար կներվի 2016-ից սկսած՝ 10 տարվա ընթացքում՝ հավասար բաժնեմասերով:
«Աշխատավարձի նման բարձրացումից գանձվող եկամտային հարկն ավելի շատ է, քան բարձրացման վրա ծախսվող գումարները։ Ստվերային տնտեսության մասով ինքներդ դատեք՝ ճիշտ հակառակն է: Այդ ամենը ցույց է տալիս, որ Կառավարության թվերը միջին աշխատավարձի վերաբերյալ սխալ են»,- 168.am-ին ասել է Հ. Բագրատյանը՝ մեկնաբանելով իր նախաձեռնությանը կառավարության տված բացասական եզրակացությունը։