Բաժիններ՝

Հայաստանի տնտեսությունը շարունակում է, փաստորեն, մնալ ստագնացիայի մեջ

168.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

 

– Պարոն Մեսրոբյան, ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած 2013 թ-ին աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին տարեկան զեկույցն ինչպե՞ս կգնահատեք:

– Բոլոր նման կառույցների զեկույցները ես չեմ գնահատում: Մի պարզ բացատրություն կա՝ դրանք բոլորն իրենց սեփական քաղաքականությունն են վարում, այսինքն իրենք անկախ չեն: Անկախ կառույցների գնահատականները դեռ կարելի է նայել, բայց քաղաքական շահեր հետապնդող կառույցների զեկույցներն ու հաշվետվություններն ինձ համար՝ որպես փորձագետի, հետաքրքիր չեն:

 

– Ինչ-որ կապ տեսնո՞ւմ եք, որ այդ զեկույցը մարտի 1-ից առաջ հրապարակվեց:

– Մտավախությունս հենց դրանից է գալիս, որ իրենք հենց այնպես չեն տալիս գնատականներ, կամ ինչ-որ կարծիք են հայտնում, որովհետև այստեղ ամբողջը քաղաքականություն է՝ կախվածության տակ գցել, կամ այլ ինչ-որ ձևով մոտենալ, որպեսզի հետագայում դիվիդենտներ ունենան: Դրա համար ես չեմ հավատում նման կարգի հաշվետվություններին:

 

– Ազգային վիճակագրական ծառայությունը 2013 թ-ի ՀՆԱ-ն 3.5% է հրապարակել: Ինչպե՞ս կգնահատեք այս ցուցանիշը: 

– Հայաստանի տնտեսությունը շարունակում է, փաստորեն, մնալ ստագնացիայի մեջ: Այդ 3.5%-ը կրկին մեթոդաբանության հարց է, որովհետև իրականության մեջ Հայաստանում գնում են գլոբալ պրոցեսներ, որոնք ցույց են տալիս, որ տնտեսությունը լավ վիճակում չէ, մասնավորապես՝ կա անհամաչափ գնաճ: «Անահամաչափ» այն իմաստով, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գինը սարսափելի է բարձրացել, մոտ 50 ապրանքների ու կոմունալ վճարների գները 17.5-23.5% են աճել՝ կախված մեթոդաբանությունից: Արտագաղթը շարունակվում է, ավելին՝ ավելանում է, և խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, հետևապես ներմուծման և արտահանման ծավալները և առևտրաշրջանառության կառուցվածքը, ինչպես նաև բյուջեի ծախսային ու եկամտային մասը, որակական ոչ մի փոփոխություն դեպի զարգացում չեն կրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս