Փետրվարին գնանկում է եղել
2014թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում: Ազգային վիճակագրության ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.3%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.5% նվազում:
2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.6%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`103.0%, ոչ պարենային ապրանքներինը`103.3%, ծառայությունների սակագներինը` 108.5%, իսկ հունվար-փետրվարին 2013թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 105.1%, 103.6%, 103.3% և 108.8%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.5-0.1%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Հրազդան քաղաքներում:



