Մեկնարկել է «գազի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը
ԱԺ-ում քիչ առաջ մեկնարկել է «գազի» հարցով ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը: Ինչպես հայտնի է՝ հանձնաժողովի աշխատանքները դռնփակ են, ուստի հայտնի չէ, թե ինչ հարցեր են քննարկվում նիստում:
Հանձնաժողովի նիստին մասնակցում են Վարդան Այվազյանը (ՀՀԿ), Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Աղվան Վարդանյանը (ՀՅԴ), Արամ Մանուկյանը (ՀԱԿ), Գուրգեն Արսենյանը (ԲՀԿ), Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) և Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»):



