
Տրանսֆերտներն աճում են՝ արտագաղթին զուգընթաց

Արտագաղթի ալիքի մեծացմանը զուգընթաց ավելանում է Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը. 2014 թ. հունվարին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցված տրանսֆերտների ծավալը կազմել է 99,597 հազար դոլար: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 2013 թ. հունվարի համեմատ ավելի է մոտ 20%-ով:
Ընդ որում՝ հիմնականում ավելացել է ՌԴ-ից ՀՀ եկող տրանսֆերտների ծավալը՝ կազմելով 80,707 հազար դոլար, ԱՄՆ-ից հոսքը կազմել է 5,977 հազար դոլար:
Այս տարի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աննշան ավելացել է նաև ոչ առևտրային արտահոսքը՝ 310 հազար դոլարով և կազմել 20,957 հազար դոլար: