
Էստոնիան ամենամրցունակ հարկային համակարգ ունեցող երկիրն է. Tax Foundation

Ամերիկյան Tax Foundation կազմակերպությունը հրապարակել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) անդամ 34 զարգացած երկրների հարկային մրցունակության վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է Էստոնիան, իսկ ԱՄՆ-ն հայտնվել է ցուցակի վերջին տեղերում՝ զբաղեցնելով 32-րդ հորիզոնականը: Ամենավերջին տեղում Ֆրանսիան է: Առաջատար հնգյակում են Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Շվեդիան եւ Ավստրալիան:
Հարակային համակարգերի մրցունակությունը կազմվում է հաշվի առնելով երկու հիմնական ցուցանիշ՝ ընկերությունների վրա հարկային բեռի ծանրությունն ու համակարգի բարդությունը:
«Կապիտալը տեղաշարժվում է, եւ ձեռնարկությունները կարող են ընտրել՝ որտեղ ներդրում կատարել: Չեն շահում բարձր հարկեր ունեցող երկրները, նրանք ետ են մղում ներդրումները եւ նրանց տնտեսությունները դանդաղ են զարգանում»,-մեկնաբանել են հիմնադրամի մասնագետները: