Ով է ՀԲ Երևանի գրասենյակի նորանշանակ տնօրենը
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն պարոն Հենրի Քերալին հայաստանյան պաշտոնատար անձանց ներկայացրել է ՀԲ-ի Երևանի գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Լորա Բեյլիին:
Համաշխարհային բանկի պատվիրակությունը տարածաշրջանային տնօրենի և Երևանի գրասենյակի նորանշանակ տնօրենի գլխավորությամբ հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պաշտոնատար անձնանց հետ, այդ թվում նաև ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի և առողջապահության նախարարների, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի հետ: ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը տիկին Բեյլիի ղեկավարության ներքո շարունակելու բանկի համագործակցությունը ՀՀ Կառավարության և այլ շահեկիցների հետ՝ միտված նոր մարտահրավերների հաղթահարման գործում գիտելիքահենք և ֆինանսական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը և աղքատության հաղթահարման ու բարեկեցության բարելավման գործում Հայաստանին աջակցության տրամադրմանը:
Նորանշանակ տնօրենի ժամանման կապակցությամբ և հիմնական շահեկիցների՝ ՀՀ Կառավարության, միջազգային կառույցների ու քաղաքացիական հանրույթի մասնակցությամբ, Համաշխարհային բանկը կազմակերպեց ընդունելություն:
«Հայաստանում Համաշխարհային բանկի գործընկերային հարաբերությունները շատ բեղուն և համապարփակ են»,- նշեց պարոն Քերալին: «Հուսանք տիկին Բեյլին զարգացման ոլորտում ունեցած իր գիտելիքներով և փորձառությամբ կամրապնդի և կխորացնի մեր գործընկերային հարաբերությունները իր պաշտոնավարման ընթացքում»:
Երևանյան գրասեյակի նորանշանակ տնօրենն իր պաշտոնավարումը մեկնարկեց, վերահաստատելով Համաշխարհային բանկի պատրաստակամությունը բարեփոխումներին աջակցության գործում, շարունակելով կրթության, սոցիալական պաշտպանության ոլորտի փոփոխությունները, գյուղատնտեսության կառավարման բարելավումները, էներգետիկայի ոլորտի ենթակառուցվածքների վերականգնումը և երկրի արտահանման հզորությունների մեծացումը:
Տիկին Բեյլին աշխատել է միջին եկամտով և անցումային մեծ, ինչպես նաև փոքր հետ-հակամարտային երկրներում: Կենտրոնատեղիում աշխատելիս նա զբաղվել է բազմակողմ և երկկողմ միջազգային գործակալությունների շրջանում գործընկերային նախաձեռնությունների ներդրմամբ, «արագ արձագանքման» ծրագրերի բանկի կանոնակարգերի բարեփոխմանն ուղղված գործառնական նորարարական լուծումների ձևակերպմամբ և գործառնական խորհրդատվությամն մատուցմամբ տարբեր տարածաշրջաններում աշխատող Համաշխարհային բանկի թիմերին:
Նախքան 2005 թ. Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելը, տկն. Բեյլին 16 տարի աշխատել է Ասիայի, Աֆրիկայի և Կենտրոնական Ամերիկայի տնտեսական զարգացման ծրագրերում, իսկ դրանից առաջ՝ 1980-ականների տեխնոլոգիական վերելքի տարիներին, ԱՄՆ-ում երեք տարի շարունակ ակտիվորեն զբաղվել է մասնավոր հատվածի կազմակերպությունների զարգացմամբ:
Տկն. Բեյլին ԱՄՆ քաղաքացի է, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի հանրային քաղաքականության մագիստրոս՝ միջազգային առևտրի և միջազգային զարգացման մասնագիտացմամբ:
Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայիս վարկային փաթեթը ներառում է 17 գործառնական ծրագիր 517.7 միլիոն դոլար արժողությամբ: Այն բաղկացած է 200 միլիոն դոլար արժողությամբ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) վարկից և 316 միլիոն դոլար րժողությամբ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) փոխառությունից: Փաթեթը նաև ներառում է Էկոլոգիական գլոբալ հիմնադրամի (ԷԳՀ) 1.8 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագիր:
1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար: