Բաժիններ՝

Հաճախ հարկ է լինում ներդրողներին Հայաստանը ցույց տալ քարտեզի վրա. «Լիդիան ինթերնեյշնլի» Գլխավոր ֆինանսական տնօրեն

«168 Ժամի» հարցազրույցում «Լիդիան ինթերնեյշնլի» Գլխավոր ֆինանսական տնօրեն Ռոդերիկ Քորրիին խոսելով Ամուլսարի նախագծի և օտարերկրյա ներդրողների ներգրավման մասին՝ ասել է, որ հատկապես 2008 թվականի ճգնաժամից հետո ներդրումներ ներգրավելը իսկական մարտահրավեր է դարձել։ Իսկ հատկապես  Հայաստանի պարագայում դա առավել դժվար է , քանի որ  Հայաստանը միջազգային հանքարդյունաբերական և ֆինանսական շուկաների համար հիմնականում անհայտ և նոր ուղղություն է: Կան արդեն ավանդույթի ուժով ձևավորված հայտնի հանքարդյունաբերական ուղղություններ՝ ներդրումների համար, ինչպես, օրինակ, Կանադան, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան, Ռուսաստանը, Չիլին, Պերուն և այլն: Հայաստանն առայժմ այս ցանկում չկա: Կան նաև այս առումով մեծ շուկա մուտք գործող հանքարդյունաբերական երկրներ՝ ինչպես Մոնղոլիան և Թուրքիան: 2006 թվականին, երբ «Lydian»-ը ներկայացրեց Ամուլսարի նախագիծը, շատ քչերը գիտեին Հայաստանի և տեղի պայմանների մասին: Հաճախ նույնիսկ հարկ էր լինում նախապես քարտեզի վրա ցույց տալ երկիրը: Իսկ այսօր արդեն 16 միջազգային բանկեր են այցելել Ամուլսարի նախագծին ծանոթանալու համար. Այդ թվում՝ այնպիսի առաջատար ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են  BNP Paribas-ը, Natixis-ը, ING-ը, Societe Generale-ը և HVB Unicredit-ը»,- ասել է Քորրիին։

«168 Ժամի» բացառիկ հարցազրույցը՝ «Լիդիան ինթերնեյշնլի» Գլխավոր ֆինանսական տնօրեն Ռոդերիկ Քորրիի հետ՝ թերթի վաղվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս