Բաժիններ՝

Դրամի արժեզրկման դեպքում ծխախոտի առավելագույն մանրածախ գինը կվերանայվի

Կառավարությունն այսօր  իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանել է, որ դրամի և ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի 5 տոկոս և ավելի աճելու (հայկական դրամի արժեզրկման) դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը վերանայվելու է, այսինքն՝ հարկերը հաշվարկվելու են ըստ նոր գների: Մեկ այլ որոշման փոփոխությամբ կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի, բացառությամբ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի: Գործադիրը որոշել է ՀՀ 2015թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.57 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժել ս.թ. առաջին եռամսյակ (անփոփոխ թողնելով այդ ծրագրի գծով հատկացումների տարեկան գումարը): Այսպիսով, կապահովվի առաջին եռամսյակում ԱԱՀ վերադարձը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է վերը նշված որոշումները՝ շեշտելով, որ դրանք ընդունվել են հանգամանալից քննարկման արդյունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս