
Կառավարությունը մրցանակներ է շնորհել մի շարք արտադրող ընկերությունների

Կառավարության որոշմամբ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների համար ՀՀ կառավարության 2014թ. մրցանակ է շնորհվել Երևանի կոնյակի գործարանին, Մեղրու ճանապարհաշինական ձեռնարկությանը, Սուրբ Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնին, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին, «Դիլիջան» հանքային ջրերի գործարանին և «Գյումրու գարեջուր» ՍՊԸ-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։