Տնտեսական աճը 3%-ից ցածր կլինի
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի կարծիքով, հաշվի առնելով Ռուսաստանում տեղի ունեցած զարգացումները, ՀՀ 2015 թվականի պետբյուջեի հիմքում դրված 4.2% տնտեսական աճի կանխատեսումը լավատեսական է։ Այս մասին Լ. Բեյլին ասել է մեր թղթնակցին տված հարցազրույցում։ «Իհարկե, կան տնտեսության որոշ հատվածներ, որոնք կարող են աճել այդ տեմպով կամ դրանից արագ։ Սակայն մյուս կողմից՝ այն կարևոր գործոնները, որոնց հետևանքով տնտեսական աճը դանդաղում է Եվրոպայում և Ռուսաստանում, այս տարվա ընթացքում կշարունակեն ուղեկցել մեզ։ 2014 թվականի հոկտեմբերին, երբ մենք հրապարակեցինք մեր վերջին գնահատականը՝ 2015-ի համար, մենք կանխատեսում էինք մոտավորապես 3%-անոց աճ (միգուցե մի փոքր բարձր կամ ցածր)։ Այս տարվա մարտին մենք կվերանայենք այդ կանխատեսումը։ Նույնը անելու է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը։ Ու թեպետ կոնկրետ ցուցանիշը պաշտոնապես դեռ կհայտարարենք, ամեն դեպքում, սպասում ենք, որ տնտեսական աճը 3%-ից ցածր կլինի»,- ասել է Լ. Բեյլին։
Լորա Բեյլիի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Armenpress-ի