Տարին լավ չենք սկսել
ՀՀ Ազգային վիճակագրությունը հրապարակել է 2015 թվականի հունվարի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք, մեղմ ասած, ուրախալի չեն։
Տնտեսական ակտիվությունը 2014 թվականի հունվարի համեմատ աճել է ընդամենը 1.3%-ով։
Չնայած առանձին ոլորտներում գրանցված աճին՝ բավականին մտահոգիչ է արդյունաբերության վիճակը։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2015 թվականի հունվարին կազմել է 87 միլիարդ դրամ, որը 2014 թվականի հունվարի ցուցանիշին զիջում է 6.3%-ով։
Իսկ ամենավատ ցուցանիշները արձանագրվել են արտաքին առևտրի ոլորտում։ Արտահանումը մեկ տարվա կտրվածքով նվազել է 21.9%-ով և կազմել 75.6 միլիոն դոլար։ Իսկ ներմուծումը նվազել է 33.2%-ով՝ կազմելով 196.9 միլիոն դոլար։
Իհարկե, սովորաբար հունվար ամիսը հիմք չեն վերցնում՝ կանխատեսումներ ու ենթադրություններ անելու համար, սակայն փաստ է՝ այս տարվա հունվարին վիճակն ավելի տխուր է, քան նախորդ հունվարին։