
Որքա՞ն դոլար են գնել և վաճառել հայաստանյան բանկերը այս շաբաթ

Մարտի 16-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76,903,548 դոլար 478.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,329,339 ԱՄՆ դոլար 480.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 6,480,000 ԱՄՆ դոլար 479.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով :
Միջբանկային շուկայում իրականացվել է 8,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 481.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,649,822 EUR 505,98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,287,169
EUR 510.63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել :
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 686,902,998 ռուբլի 7.77 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 184,701,535 ՌԴ ռուբլի 7.97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: