Բաժիններ՝

Ցուցանիշները ենթակա են ճշգրտման. Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանում է արտաքին առևտրի անկումը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2015 թվականի մարտի 20-ին հրապարակված «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2105թ. փետրվարին (2015թ. մարտի 20-ի դրությամբ)» օպերատիվ տեղեկատվության համաձայն` տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 2.5%:

Թեև վերը նշված ցուցանիշն ավելի ցածր է, քան 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 2.8%, այնուամենայնիվ ընթացիկ տարվա փետրվարի ՏԱՑ-ը նախորդ տարվա փետրվարի նկատմամբ և փետրվարը ընթացիկ տարվա հունվարի նկատմամբ ավելի արագ են աճել` համապատասխանաբար 0.2 և 2.5 տոկոսային կետով` կազմելով 3.6% և 8.3%:

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են ծառայությունների (աճը` 4.6%), գյուղատնտեսության (աճը` 3.6%) և շինարարության (աճը` 0.8%) ոլորտները, իսկ զսպող են եղել առևտրի (նվազումը` -6.9%) ու արդյունաբերության (նվազումը` -1.8%) ոլորտները:

Չնայած արդյունաբերության աճողական ցուցանիշի նվազմանը, նախորդ տարվա բացասական ցուցանիշների համեմատությամբ աճ է գրանցվել թե´ ամսական (փետրվարը` փետրվարի նկատմամբ) և թե´ նախորդ ասվա նկատմամբ ցուցանիշների գծով` համապատասխանաբար 2.6% և 8.3%:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է արտաքին հատվածի զարգացումներին (արտաքին առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալները նվազել են համապատասխանաբար -27.7, -25.2 և -28.6%), ապա պետք է նկատի ունենալ, որ արտաքին առևտրի ցուցանիշները դեռևս ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և հետագայում ենթակա են ճշգրտման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս