U-Planet նոր քարտեր Յունիբանկից. Պահե ՛ք գումարը հայրենիքում, ծախսե ՛ք ամբողջ աշխարհում
Դրամական միջոցների ապահով պահպանման, ճկուն կառավարման և եկամուտ ստանալու նպատակով արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին «Յունիբանկն» առաջարկում է նոր քարտեր` U-Planet: Այսուհետ ցանկացած երկրից, առցանց, կարելի է պատվիրել «Յունիբանկի» Visa միջազգային բազմարժութային քարտեր ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ՀՀ դրամով: Քարտային հաշվի մնացորդի նկատմամբ բանկը կհաշվարկի բարձր տոկոսադրույք` տարեկան 4% ԱՄՆ դոլարի/եվրոյի և 8%` ՀՀ դրամի համար:
«Այսօր բանկային քարտը աշխարհի ցանկացած կետում վճարումներ կատարելու կամ կանխիկ գումար ստանալու ամենաապահով և հարմար միջոցն է: Առավել ևս` եթե քարտի հաշվին առկա միջոցները եկամուտ են բերում քարտապանին: Դրսում գտնվող մեր հայրենակիցները մեծ ցանկություն ունեին օգտվել խնայողությունները հայրենիքում ևս պահելու հնարավորությունից: Հատուկ իրենց համար սկսում ենք U-Planet քարտերի թողարկումը և առաջարկում դրամական միջոցներն ապահով պահելու շահավետ պայմաններ», – նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Քարտի պատվիրման գործընթացը բավական պարզ է և արագ: Ընդամենը պետք է այցելել www.unibank.am/apply և լրացնել տվյալները: Քարտը սեղմ ժամկետներում հաճախորդին կուղարկվի փոստային ծառայության միջոցով:
«Քարտապանների համար «Յունիբանկն» ապահովում է շուրջօրյա սպասարկում: Մեր մասնագետները շաբաթը 7 օր, օրական 24 ժամ պատրաստ են օգնելու քարտի հետ կապված ցանկացած հարցի դեպքում: U-Planet քարտի համար կարող եք դիմել` գտնվելով աշխարհի ցանկացած երկրում: Պարզապես կայքում պատվիրեք քարտը և մեր աշխատակիցը կկապնվի ձեզ հետ: Բանկ այցելելու կարիք չկա, հաճախորդի նույնականացումը կիրականացվի skype-ի միջոցով: Մեր քարտերի ևս մեկ առավելությունը դրանց բազմարժութային լինելն է: Այսինքն՝ քարտին, հաճախորդի նախընտրությամբ, ամրագրվում են տարբեր արժույթներով մի քանի հաշիվներ: Ունենալով բազմարժութային քարտ, հաճախորդը գտնվում է շահեկան վիճակում, քանի որ ցանկացած պահին հնարավորություն է ունենում օգտվել անհրաժեշտ արժույթից»,- հավելեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Քարտային գործարքների անվտանգության ապահովման նպատակով բանկն անվճար առաջարկում է օգտվել նաև SMS հաղորդագրության ծառայությունից, որի միջոցով կարելի է տեղեկատվություն ստանալ բանկային քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ: Հաղորդագրություններն ուղարկվում են հաճախորդի կողմից նշված բջջային հեռախոսի համարին` քարտով կատարված յուրաքանչյուր գործարքից անմիջապես հետո: Որպես նվեր` քարտապաններին տրամադրվում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգը: