«Նաիրիտ»-ում պատրաստվում են վաճառքի դնել նաև կաուչուկի արտադրության համար օգտագործվող սարքավորումները
168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանում պատրաստվում են վաճառքի դնել ոչ միայն քացախաթթվի արտադրության սարքավորումները, այլ նաև կաուչուկի արտադրության համար օգտագործվող սարքավորումներ: Դրանք հետագայում, երբ գործարանն, ի վերջո, վերագործարակման փուլին հասնի, խիստ անհրաժեշտ են լինելու: Սակայն այժմ օգտվում են աշխատավարձի պարտքը մարելու պատրվակից և այդ սարքավորումները ևս պատրաստվում են վաճառել:
Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցնում էր, որ վաճառվելու են միայն հիմնական արտադրության համար ոչ պիտանի սարքավորումները: Այժմ, եթե այդ սարքավորումները վաճառեն, նշանակում է, որ գործարանը վերագործարկելու մասին խոսքերը սին են: